Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿՈՆՑԵՍԻՈՆ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2020 թվականի N 1754-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-1 հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1,000,575.0 դրամ արժեքով լաբորատորիան և դրան կից սարքավորումները` համաձայն N 1 հավելվածի, և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Կոնցեսիոն ակտիվների կազմից հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված 1.166,400.0 դրամ արժեքով Զիլ-130 մակնիշի ավտոմեքենան` համաձայն N 2 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նախատեսված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման, ինչպես նաև գույքի պահպանման և շահագործման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հոկտեմբերի 31

Երևան

 

 

ԻՐՏԵԿ Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ, թե երբ է սույն որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1754-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱՏՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN   |Գույքի անվանումը   |Թողարկ- |Շահա-   |Գույքի  |Գործարա-|Արժեքը     |

|ը/կ  |                   |ման     |գործման |համարը  |նային   |(դրամ)     |

|     |                   |տարեթիվը|տարեթիվը|        |համարը  |           |

|_____|___________________|________|________|________|________|___________|

|1.   |Վագոն լաբորատորիա  |1953 թ. |1986 թ. |40010713|10022732|1,000.575,0|

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.1. |Կանգնակներ         |-       |-       |        |-       |           |

|     |ՊԶ10Մ-Պ-1          |        |        |        |        |           |

|     |կոմպլեկտավորված    |        |        |        |        |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.2. |Կանգնակներ ՇԿՎՉ    |-       |-       |        |-       |           |

|     |Պ-302-Վ            |        |        |        |        |           |

|     |կոմպլեկտավորված    |        |        |        |        |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.3. |Հոսանքի բաշխման    |-       |-       |        |-       |           |

|     |վահանակ ՊՌՊՏ-65-1  |        |        |        |        |           |

|     |միավոր             |        |        |        |        |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.4. |Ուղղիչներ          |-       |-       |        |-       |           |

|     |ՎՍՊ 24/30-2 միավոր |        |        |        |        |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.5. |Կանգնակ ԿՈՒ 24/80  |-       |-       |        |-       |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.6. |Կանգնակ ՍՉԴՊ-70ՈՒ  |-       |-       |        |-       |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.7. |Կանգնակներ ՌՌՍ-1Մ  |-       |-       |        |-       |           |

|     |կոմպլեկտավորված    |        |        |        |        |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.8. |Կանգնակ ՇԿՄ        |-       |-       |        |-       |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.9. |Էլեկտրակայաններ    |-       |-       |        |-       |           |

|     |- 2 հատ            |        |        |        |        |           |

|_____|___________________|________|________|        |________|           |

|1.10.|Պինդ վառելանյութի  |-       |-       |        |-       |           |

|     |վառարան 1 միավոր   |        |        |        |        |           |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1754-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույքի   |Թողարկ-|Շահա-  |Գույքի  |Պետհա- |Շարժիչի|Շասսիի|Արժեքը     |

|ը/կ|անվանումը|ման    |գործման|համարը  |մարա-  |համարը |համարը|(դրամ)     |

|   |         |տարե-  |տարե-  |        |նիշը   |       |      |           |

|   |         |թիվը   |թիվը   |        |       |       |      |           |

|___|_________|_______|_______|________|_______|_______|______|___________|

|1. |Ռադիոկա- |1981 թ.|1989 թ.|40012335|290UU63|539078 |467653|1,166.400,0|

|   |յան Ռ-140|       |       |        |       |       |      |           |

|   |տեղադըր- |       |       |        |       |       |      |           |

|   |ված`     |       |       |        |       |       |      |           |

|   |ԶԻԼ-130  |       |       |        |       |       |      |           |

|   |մակնիշի  |       |       |        |       |       |      |           |

|   |ավտոմե-  |       |       |        |       |       |      |           |

|   |քենա (տե-|       |       |        |       |       |      |           |

|   |ղադրված  |       |       |        |       |       |      |           |

|   |է Ռ-140  |       |       |        |       |       |      |           |

|   |ռադիոկա- |       |       |        |       |       |      |           |

|   |յան)     |       |       |        |       |       |      |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2020
N 1754-Ա
Որոշում