Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՇԽԱԲԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՇԽԱԲԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՇԽԱԲԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 հոկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Կառավարությունն իր` 2020 թվականի մայիսի 21-ի N 789-Ա որոշմամբ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված` «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 3-ին:

Գործի քննության առիթը Կառավարության` 2020 թվականի հունիսի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկստանի Հանրապետության միջև:

Կոնվենցիան պարունակում է վերապահում` արված Ղազախստանի Հանրապետության կողմից:

Կոնվենցիայի նպատակն է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցության հետագա ամրապնդումը և քրեական արդարադատության բնագավառում փոխօգնության ընդլայնումը:

2. Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները` կապված պատիժ նշանակող պետության դատարանի կողմից նշանակված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ (հոդվ. 1, կետ 1): Կոնվենցիայի դրույթները կիրառվում են դատարանի այն որոշումների (դատավճիռների) նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ, և (կամ) կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ, որոնք օրինական ուժի մեջ են մտել (հոդվ. 1, կետ 2):

3. Կոնվենցիան չի կիրառվում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու մասին դատարանի որոշումների, ինչպես նաև այն դատավճիռների կատարման հետ կապված հարցերի նկատմամբ, որոնց համապատասխան` որպես պատիժ սահմանվել է տուգանք կամ գույքային բնույթի այլ պատիժ, ինչպես նաև բռնագրավում (հոդվ. 1, կետ 3):

4. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Կոնվենցիայով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) ապահովել, որ Կոնվենցիայի դրույթները կիրառվեն դատարանի այն որոշումների (դատավճիռների) նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ, և (կամ) կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ, որոնք օրինական ուժի մեջ են մտել (հոդվ. 1, կետ 2),

բ) որպես պատիժը նշանակող պետություն` ցանկացած դատապարտյալի, որի նկատմամբ կարող է կիրառվել սույն Կոնվենցիան, իրազեկել Կոնվենցիայի բովանդակության, ինչպես նաև պատժի կատարումը փոխանցելու իրավական հետևանքների մասին (հոդվ. 3, կետ 1),

գ) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, որի հասցեով ստացվել է պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությունը, փոխանցման մասին միջնորդությամբ դիմած դատապարտյալին կամ նրա օրինական ներկայացուցչին գրավոր հայտնի ընդունված (պատժի կատարումը փոխանցելու մասին հարցմամբ դիմելու կամ մերժելու վերաբերյալ) որոշման մասին: Մերժելու վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված (հոդվ. 3, կետ 3),

դ) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դատապարտյալի կամ նրա օրինական ներկայացուցչի միջնորդության հիման վրա պատժի կատարումը փոխանցելու մասին հարցմամբ դիմի մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին (հոդվ. 4, կետ 1),

ե) որպես պատիժը նշանակող պետություն` դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից պատժի կատարումը փոխանցելու վերաբերյալ համաձայնության (մերժման) մասին որոշում ընդունելու դեպքում ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հնարավորինս սեղմ ժամկետում պատիժը կատարող պետության իրավասու մարմնին ծանուցի պատժի կատարումը փոխանցելու համաձայնության կամ մերժման մասին` Կոնվենցիային համապատասխան (հոդվ. 4, կետ 8),

զ) ապահովել, որ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի հետագա կատարումը, այդ թվում` քրեաիրավական բնույթի միջոցի փոփոխումը, պատժի փոխարինումը և պատժի կրումից ազատումը պատժի կատարումը փոխանցելուց հետո իրականացվի Հայաստանի Հանրապետության` որպես պատիժը կատարող պետության, օրենսդրությանը համապատասխան (հոդվ. 9, կետ 1),

է) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից նշանակվող` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը չլինի ավելի խիստ, քան սահմանված է պատիժը նշանակող պետության դատարանի որոշմամբ (դատավճռով), իսկ քրեաիրավական բնույթի միջոցը չվատթարացնի դատապարտյալի վիճակը (հոդվ. 9, կետ 3),

ը) ապահովել, որ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի այն մասը, որը կատարվել է պատիժը նշանակող պետության տարածքում, հաշվվի Հայաստանի Հանրապետության` որպես պատիժը կատարող պետության, դատարանի կողմից` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելիս և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց կիրառելիս (հոդվ. 9, կետ 4),

թ) որպես պատիժը կատարող պետություն` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջոցով, պատիժը նշանակող պետության իրավասու մարմնին ծանուցել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու նպատակով ընդունված` դատապարտյալի նկատմամբ ներման ակտ կամ համաներման ակտ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մասին (հոդվ. 11, կետ 1),

ժ) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պատիժը նշանակող պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա տեղեկացնի պատժի կատարումը փոխանցելուց հետո դատապարտյալի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կիրառելու ընթացքի մասին (հոդվ. 11, կետ 2) և այլն:

5. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

27 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1555

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում` 29 հոկտոմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.10.2020
N ՍԴՈ-1555
Որոշում