Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2020 թվականի N 1778-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Ինժգարանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ն. Սիսակյան 3 շենքի 112 ոչ բնակելի տարածք հասցեով` 0.118714 հեկտար հողամասով 8,9 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի N 29072020-01-0233, կադաստրային ծածկագիր` 01-001-0343-0070-001-112) և 3,329,580 դրամ հաշվեկշռային արժեքով պոմպակայանի սարքավորումները` համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցը 3698 գծմ երկարությամբ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N12082020-05-0077) և 143 հատ երկաթբետոնյա հավաքովի ջրաչափական հորերը` համաձայն N 2 հավելվածի, 22,389,848 դրամ հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականությունը հանդիսացող Արևիկ գյուղի 13661.23 գծամետր ընդհանուր երկարությամբ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 04082020-08-0015) և 239,337,434 դրամ հաշվեկշռային արժեքով խմելու ջրի ստորգետնյա ջրագիծը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի համայնքի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր` սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 5-ի

N 1778-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ն. ՍԻՍԱԿՅԱՆ N 3 ՇԵՆՔԻ 112 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԴՐԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                                       |Ընդհանուր արժեքը|

|ը/կ|                                                |(դրամ)          |

|___|________________________________________________|________________|

|1. |CME10-3 A-R-A-E-AVBE S-A-D-N (Grundfos)         |1,095,500.0     |

|___|________________________________________________|________________|

|2. |CME10-3 A-R-A-E-AVBE S-A-D-N (Grundfos)         |1,095,500.0     |

|___|________________________________________________|________________|

|3. |Ճնշման տվիչ MBS3000-2221 0-16 BAR (Grundfos)    |54,000.0        |

|___|________________________________________________|________________|

|4. |Ճնշման տվիչ MBS3000-2221 0-16 BAR (Grundfos)    |54,000.0        |

|___|________________________________________________|________________|

|5. |Պոմպ ջրի CC 7 (UNILIFT)                         |105,300.0       |

|___|________________________________________________|________________|

|6. |Բաք ճնշումային 24լ (24Y) (EDS Gliobal)          |13,350.0        |

|___|________________________________________________|________________|

|7. |Ցածր ճնշման ռելե 0-8 բար (ELEMENT)              |57,000.0        |

|___|________________________________________________|________________|

|8. |Պոմպակայանի կառուցման և  մոնտաժման աշխատանքներ  |300,000.0       |

|___|________________________________________________|________________|

|9. |ԸՆԴԱՄԵՆԸ                                        |2,774,650.0     |

|___|________________________________________________|________________|

|10.|ԱԱՀ 20%                                         |554,930.0       |

|____________________________________________________|________________|

|Ընդամենը                                            |3,329,580.0     |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 5-ի

N 1778-Ա որոշման

 

ՑԱՆԿ 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |10 մթն ճնշմամբ պոլիէթիլենային                  |Երկարությունը (մ)|

|ը/կ|խողովակների տրամագծերը (մմ)                    |                 |

|___|_______________________________________________|_________________|

|1. |D 140                                          |1285             |

|___|_______________________________________________|_________________|

|2. |D 63                                           |262              |

|___|_______________________________________________|_________________|

|3. |D 40                                           |412              |

|___|_______________________________________________|_________________|

|4. |D 90                                           |419              |

|___|_______________________________________________|_________________|

|5. |D 40                                           |126              |

|___|_______________________________________________|_________________|

|6. |D 63                                           |418              |

|___|_______________________________________________|_________________|

|7. |D 40                                           |288              |

|___|_______________________________________________|_________________|

|8. |D 40                                           |242              |

|___|_______________________________________________|_________________|

|9. |D 25                                           |16               |

|___|_______________________________________________|_________________|

|10.|D 25                                           |230              |

|___________________________________________________|_________________|

|Ընդամենը                                           |3698             |

._____________________________________________________________________.

 

ՑԱՆԿ 2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱԴՐՎԱԾ 143 ՀԱՏ ԵՐԿԱԹԲԵՏՈՆՅԱ ՀԱՎԱՔՈՎԻ ՋՐԱՉԱՓԱԿԱՆ ՀՈՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

._____________________________________________________________________.

|Լայնությունը  |Երկարությունը  |Բարձրությունը  |Պատերի հաստությունը   |

|______________|_______________|_______________|______________________|

|70 սմ         |70 սմ          |70 սմ          |10 սմ                 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 5-ի

N 1778-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԵՎԻԿ ԳՅՈՒՂԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԱԳԾԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Պոլիէթիլենային խողովակների տեխնիկական          |Երկարությունը (մ)|

|ը/կ|բնութագրերը                                    |                 |

|___|_______________________________________________|_________________|

|1. |D 160 մմ P 1.0 ՄՊա                             |1840             |

|___|_______________________________________________|_________________|

|2. |D 110 մմ P 1.0 ՄՊա                             |545              |

|___|_______________________________________________|_________________|

|3. |D 90 մմ P 1.0 ՄՊա                              |1112             |

|___|_______________________________________________|_________________|

|4. |D 75 մմ P 1.0 ՄՊա                              |1100             |

|___|_______________________________________________|_________________|

|5. |D 63 մմ P1.0 ՄՊա                               |3463             |

|___|_______________________________________________|_________________|

|6. |D 50 մմP 1.0 ՄՊա                               |1410             |

|___|_______________________________________________|_________________|

|7. |D 40 մմ P 1.0 ՄՊա                              |659              |

|___|_______________________________________________|_________________|

|8. |D 32 մմP 1.0 ՄՊա                               |715.23           |

|___|_______________________________________________|_________________|

|9. |D 25 մմ P 1.0 ՄՊա                              |430              |

|___|_______________________________________________|_________________|

|10.|D 20 մմ P 1.0 ՄՊա                              |2387             |

|___________________________________________________|_________________|

|Ընդամենը                                           |13661.23         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2020
N 1778-Ա
Որոշում