Սեղմել Esc փակելու համար:
2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0574.020801

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2001 թվականի N 574

 

2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

2002 թվականին հայ մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների և մշակութային նշանավոր իրադարձությունների հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով`

(որոշման նախաբանը լրաց. 19.09.01 թիվ 684 որոշում)

1. Հաստատել 2002 թվականին նշվելիք հոբելյարների ցուցակը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`

ա) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2002 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և հասարակական կազմակերպություններին ցույց տալ աջակցություն` սույն որոշմամբ հաստատված ցուցակում չընդգրկված մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանները պատշաճորեն նշելու հարցում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ ճշտել նշվող հոբելյանների համար պահանջվող ծախսերի նախահաշիվները և դրանք հաշվի առնել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կազմելիս:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

օգոստոսի 2-ի N 574

որոշմամբ

 

i

ՑՈՒՑԱԿ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ

 

              Հոբելյարների անունները,     Նշվելիք տարելիցը

              ազգանունները

             ______________________________________________

               Դերենիկ Դեմիրճյան               125

        

               Արա Սարգսյան                    100

               

               Արմենակ Խամփերյանց              100

               (Սերգեյ Խուդյակով)

 

               Արամ Մերանգուլյան               100

 

               Արտեմի Այվազյան                 100

 

               Գեղամ Սարյան                    100

 

               Վահագն Դավթյան                   80

 

               Կարեն Դեմիրճյան                  70

 

               Վարդգես Պետրոսյան                70

 

Գ. Սունդուկյանի անվան

               ազգային ակադեմիական թատրոն       80

 

Հ. Պարոնյանի անվան երաժշտական

               կոմեդիայի պետական թատրոն         60

 

Երևանի կամերային երաժշտության

               պետական թատրոն                   20

 

(ցուցակը լրաց. 19.09.01 թիվ 684 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.08.2001
N 574
Որոշում