ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
10 նոյեմբերի 2020 թվականի N 460-Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
i
1) վերնագրում, 1-ին կետի 1-ին ենթակետում, 3-րդ կետում, հավելված N 1-ի վերնագրում և 1-ին կետում «կառավարչի որակավորման հանձնաժողով» բառերը փոխարինել «կառավարիչների որակավորման հանձնաժողով» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
i
2) հավելված N 1-ի 13-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և եզրակացությունները» բառերը.
3) հավելված N 3-ի`
ա. 6-րդ կետում «որակավորման» բառից առաջ լրացնել «ներկայացնում» բառը.
i
բ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով որակավորման ստուգման կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում տվյալ տարվա ընթացքում որակավորման ստուգում կարող է չանցկացվել:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն հրամանը տարածվում է նաև 2020 թվականի ընթացքում նախատեսված որակավորման ստուգման նկատմամբ:
Ռ. Բադասյան
Պաշտոնական հրապարակման օրը` 12 նոյեմբերի 2020 թվական: