Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ Ծ ...

 

 

040.1139.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1139-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 1 (Հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 18-րդ կետով նախատեսված N 2 աղյուսակի 8-րդ ենթակետի «Մշտական աշխատողներ/աշխատակիցներ» պարբերության «ա» և «բ» կետերում «նվազագույն» բառը փոխարինել «միջին» բառով.

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1139-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1274-Ն որոշման

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթում ներկայացված են հողի օտարման և տարաբնակեցման շրջանակում (այսուհետ` ՀՕՏՇ) նշված իրավունքների սխեմայի 8-րդ «Ձեռնարկատիրական գործունեության կամ աշխատանքի կորուստ» և 11-րդ «Օժանդակություն խոցելի անձանց» կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու սկզբունքները և մեթոդաբանությունը:

2. Սույն փաստաթղթում օգտագործված հապավումները սահմանված են ՀՕՏՇ-ով:

3. Սույն փաստաթղթում օգտագործված են հետևյալ սահմանումներն ու հայեցակետերը`

1) ազդեցության ենթակա կողմեր են համարվում` «իրավաբանական անձինք» կամ «անհատ ձեռնարկատերերը», որոնք տնօրինում են ազդեցության ենթակա բիզնեսը.

2) մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը մշտապես դադարեցվում է ծրագրի աշխատանքների արդյունքում.

3) ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում.

4) մշտապես դադարեցված համարվում է այն ձեռնարկատիրական գործունեությունը, երբ վերջինս դադարեցվում է առնվազն 12 ամսով: Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադար է համարվում մինչև 12 ամսով գործունեության դադարեցումը:

4. Ըստ ՀՕՏՇ-ի սկզբունքների` փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է կասեցման օրով, որն ազդեցության գնահատման հետազոտությունների սկսման օրն է, որոնց արդյունքում կազմվում են ազդեցության ենթակա գույքերի նկարագրության արձանագրությունները: Կասեցման օրվանից հետո իրականացված բարելավումները փոխհատուցման ենթակա չեն:

5. Սույն փաստաթղթով նախատեսվող յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվող փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:

 

II. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը

 

6. Ավելացված արժեքի հարկ վճարող մշտական ազդեցության ենթարկվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկվող շահույթի (եկամտի) և շահութահարկի (եկամտահարկի) գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

7. Մշտական ազդեցության ենթակա ավելացված արժեքի հարկ չվճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի (եկամտահարկի) պարզեցված հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող) եկամտի և շահութահարկի (եկամտահարկի) գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա շահութահարկի (եկամտահարկի) պարզեցված հաշվարկ ներկայացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

8. Մշտական ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հաստատագրված վճարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի (եկամտահարկի) հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և հաշվարկային շահութահարկի (հաշվարկային եկամտահարկի) գումարի տարբերության չափով` համաձայն հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա հաստատագրված վճարի հաշվարկի: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

9. Մշտական ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն տարեկան զուտ եկամտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի` հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա արտոնագրային վճարի հաշվարկում նշված հարկվող եկամտի և հաշվարկված եկամտահարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

 

Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) չներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը

 

10. Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ (տեղեկանք) չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում` սույն հավելվածի 5-րդ կետում նշված նվազագույն աշխատավարձի չափով` 12 ամսվա համար:

11. Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ (տեղեկանք) չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում` սույն հավելվածի 5-րդ կետում նշված նվազագույն աշխատավարձի չափով` ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ամիսների համար:

 

Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ժամկետի սահմանում

 

12. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման ամիսների թիվը կհաշվարկվի ճանապարհի որոշակի հատվածում պլանավորված ծրագրային այնպիսի աշխատանքների տևողությամբ, որոնք կազդեն ձեռնարկատիրական գործունեության վրա: Ծրագրային աշխատանքների իրականացման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում շինարարական աշխատանքների լրացուցիչ ամիսների համար, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա համար:

 

Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման և լիցենզիայի ձեռքբերման գումարների փոխհատուցում

 

13. Մշտական ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նաև պետական գրանցման և գործունեության լիցենզիայի համար կատարված ծախսերի համար: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, ապա այս դեպքում փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը:

14. Ժամանակավոր ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:

 

III. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

15. Փոխհատուցման են ենթակա գրանցված այն աշխատողները, ովքեր աշխատել են ազդեցության ենթակա ձեռնարկությունում, ազդեցության գնահատման հետազոտությունների (ազդեցության) ենթակա անձանց հաշվառման օրվա դրությամբ երկու ամսվանից ոչ պակաս, և, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`

1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում (մշտական ազդեցություն) աշխատողը կստանա փոխհատուցում վեց ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով.

2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում (ժամանակավոր ազդեցություն) աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում գործունեության դադարեցման ամիսների համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով, բայց գումարային ոչ ավելի, քան վեց ամսվա համար:

 

IV. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՊԱՍՏԸ

 

16. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական նպաստ 6 ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

17. Սոցիալապես խոցելի են այն տնային տնտեսությունները, որոնք`

1) հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.

2) ղեկավարվում են միայնակ կանանց կողմից.

3) ղեկավարվում են տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից:

18. Եթե նկարագրության արձանագրությունների կազմման ընթացքում ծրագրերի իրականացման կազմակերպությունը բացահայտում է, որ ազդեցության ենթակա տնային տնտեսությունն աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստ համակարգում, ապա ծրագրերի իրականացման կազմակերպությունը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանն սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար: Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1139-Ն որոշման

 

Տրանսպորտի և կապի

նախարարություն

ՀՀՃՄՆԾ ՊՈԱԿ

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ ՎԱՐԿ N 2561-ARM

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»

ներդրումային ծրագիր

Տրանշ 2 (Աշտարակ-Թալին)

 

Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր

ՀՕՏԾ

 

07 Սեպտեմբերի 2012

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ II. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ III. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ և ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ IV. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ V. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ VI. ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ VII. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՍԵՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ Բ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ II. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ III. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 1. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԻ ՎՐԱ 2. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ 3. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ 4. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ 5. ԱԵՏՏ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ Գ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ II. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱԵՏՏ) ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ Դ. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ I. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԲ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ III. ՀՕՏ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՈՒ ԱԶԲ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ IV. ԲՖԳ-ի ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕՏՇ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ե. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ II. ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ IV. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ V. ՀԱՐԿԱԴԻՐ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ Զ. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ I. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ II. ՀՕՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ Է. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Ը. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ Թ. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ II. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ III. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԸ IV. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ V. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ Ժ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ II. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ III. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ IV. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՂԻՆԵՐ V. ԾԱԽՍԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ Ի. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ II. ՆԵՐՔԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ III. ԱՐՏԱՔԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

 

Հավելված Ա1. Շինության, բիզնեսի և հողի նկարագրության

արձանագրություններ

Հավելված Բ1. ԱԵԱ-ների մանրամասն կորուստները

Հավելված Գ1. Սոցիալ-տնտեսական հետազոտության մեթոդաբանություն

Հավելված Գ2. Սոցիալ-տնտեսական հետազոտության հարցաշարը

Հավելված Ե1. Գնահատման մեթոդաբանություն

Հավելված Զ1. Հանրային լսումների արձանագրություններ

Հավելված Զ2. Ծրագրի տեղեկատվական բրոշյուր

Հավելված Է1. Իրականացնող թիմի պարտականությունների շրջանակը

Հավելված Թ1. ԱԵԱ-ի հետ պայմանագրի և համաձայնագրի օրինակ

Հավելված Ժ1. Բողոքների առարկա դարձած հողակտորների և գույքի գնահատման

ուսումնասիրության ստուգման հաշվետվություն

Հավելված Ժ2. ԾԻԿ-ի փորձագետի եզրակացությունը:

Հավելված Ի 1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացում` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-կմ 47+400 հատվածում (Կոշ, Շամիրամ համայնքներ) առկա հաղորդակցուղիների տեղափոխման արդյունքում ազդակիր հողերի համար

(բովոնդակությունը փոփ. 05.11.2020 թիվ 1779-Ն որոշում)

 

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Աղյուսակ 1.  Ազեդցությունների և ԱԵՏՏ-ների/ԱԵԱ-ների մարդահամարի

ամփոփագիր

Աղյուսակ 2.  Իրավունքների մատրիցան

Աղյուսակ Ա1. Ծրագրային տարածքում ազդեցության ենթակա հողակտորները

Աղյուսակ Բ1. Հողի կրած ազդեցությունն ըստ հողի տեսակի և հողի

զբաղեցման կարգավիճակի

Աղյուսակ Բ2. Օտարման ենթակա շենքեր և շինություններ

Աղյուսակ Բ3. Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ների մանրամասները

Աղյուսակ Բ4. Հիմնական մշակաբույսերի կորուստը

Աղյուսակ Բ5. Մրգատու ծառերի և նորատունկերի կորուստը

Աղյուսակ Բ6. Ազդեցության ենթակա փայտանյութ ծառեր

Աղյուսակ Բ7. Ազդեցության ենթակա խաղողի այգիներ` ըստ գծամետրի և

օտարվող տարածքի

Աղյուսակ Բ8. Բիզնեսի կորուստներ. չափը և հարկային կարգավիճակը

Աղյուսակ Բ9. Զբաղվածության կորուստ

Աղյուսակ Բ10. ԱԵՏՏ և ԱԵԱ վերաբերյալ մանրամասներն ըստ կատեգորիայի

Աղյուսակ Բ11. ԱԵՏՏ-ների քանակն ըստ ազդեցության աստիճանի

Աղյուսակ Բ12. Խոցելի ԱԵՏՏ-ներ

Աղյուսակ Բ13. ԱԵՏՏ-ների էթնիկ ծագումը

Աղյուսակ Բ14. ԱԵՏՏ-ներն ու ԱԵԱ-ներն ըստ սեռի

Աղյուսակ Բ15. Ազդեցությունների և ԱԵՏՏ/ԱԵԱ-ների մարդահամարի ամփոփում

Աղյուսակ Գ1. ԱԵՏՏ գլխավորի տարիքն ըստ սեռի

Աղյուսակ Գ2. ԱԵԱ-ների տարիքային դասակարգումը

Աղյուսակ Գ3. ԱԵՏՏ-ների գլխավորների կրթությունն ըստ սեռի

Աղյուսակ Գ4. ԱԵՏՏ անդամների կրթությունն ըստ սեռի

Աղյուսակ Գ5. ԱԵՏՏ գլխավորների զբաղվածության կարգավիճակն ըստ սեռի

Աղյուսակ Գ6. ԱԵՏՏ անդամների զբաղվածության կարգավիճակը` ըստ սեռի և

տոկոսի

Աղյուսակ Գ7. Գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեությունից

ստացվող միջին եկամուտը

Աղյուսակ Գ8. Հողագործական և անասնապահական գործունեությունից ստացված

միջին եկամուտը

Աղյուսակ Գ9. ԱԵՏՏ տեսակն ըստ աղքատության մակարդակի

Աղյուսակ Գ10. Պարտք ունեցող ԱԵՏՏ-ները` ըստ պարտքի աղբյուրի (տեսակի) և

գումարի չափի

Աղյուսակ Դ1. Տարաբնակեցման օրենքների և կանոնակարգերի համեմատություն

Աղյուսակ Ե1. Իրավունքների մատրիցան 5

Աղյուսակ Ե2. Առգրավման գործերի ներկա կարգավիճակը

Աղյուսակ Զ1. Հանդիպումների մասնակիցները

Աղյուսակ Զ2. ՀԼ-ների ընթացքում քննարկված խնդիրները

Աղյուսակ Զ3. Բարձրացված և քննարկված մտահոգությունները

Աղյուսակ Թ1. ՀՕՏԾ-ի իրականացման ժամանակացույց

Աղյուսակ Ժ1. Փոխհատուցում մասնավոր, համայնքային և պետական հողերի

համար ըստ տեսակի

Աղյուսակ Ժ2. Վարձակալությունների փոխհատուցումը

Աղյուսակ Ժ3. Շենքերի/ Շինությունների փոխհատուցումը

Աղյուսակ Ժ4. Մշակաբույսերի փոխհատուցումը

Աղյուսակ Ժ5. Մրգատու ծառերի փոխհատուցում, նորատունկեր և դեռ ոչ

բերքատու ծառեր

Աղյուսակ Ժ6. Մրգատու ծառերի փոխհատուցումը

Աղյուսակ Ժ7. Մրգատու ծառերի ընդհանուր փոխհատուցում

Աղյուսակ Ժ8. ԱԵԱ-ներ կարգավիճակին համապատասխան մեկ տարվա բերքի

փոխհատուցում

Աղյուսակ Ժ9. Ազդեցության ենթակա նորատունկ, միջին տարիքի և հասունացած

փայտանյութ ծառերը

Աղյուսակ Ժ10. Խաղողի այգիների փոխհատուցումն ըստ բերքատվության և

օժանդակ կառույցի արժեքի

Աղյուսակ Ժ11. ԱԵԱ-ներ կարգավիճակին համապատասխան մեկ տարվա բերքի

փոխհատուցում

Աղյուսակ Ժ12. Բիզնեսների կորուստների փոխհատուցումը

Աղյուսակ Ժ13. Աշխատատեղի կորստի փոխհատուցում

Աղյուսակ Ժ14. Խիստ ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ներ

Աղյուսակ Ժ15. Փոխհատուցումը սոցիալպես խոցելի անձանց համար

Աղյուսակ Ժ16. Տրանսպորտային ծախսերը և կենսապահովման նպաստ

Աղյուսակ Ժ17. Ամփոփ բյուջեի ծախսերը

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

    ԱԶԲ     Ասիական զարգացման բանկ

    ԱԵՏՏ    Ազդեցության ենթակա տնային տնտեսություն

ԱԵՏՏՂ   Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարներ

ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ

    ԱԵԱ     Ազդեցության ենթակա անձ

    ԱՄ      Ազդեցության միջանցք

    ՄՉՀ     Մանրամասն չափագրման հետազոտություն

    ՄՆ      Մանրամասն նախագիծ

    ԻԳ      Իրականացնող գործակալություն

    ԻՍ      Իրավունքների մատրիցան

    ՖԽՔ     Ֆոկուս խմբային քննարկում

    ՀՀԿ     Հայաստանի Հանրապետության կառավարություն

    ԲԼԽ     Բողոքների լուծման խումբ

    ՏՏՂ     Տնային տնտեսության ղեկավար

    ԿԻՀ     Կենսապայմանների ինտեգրված հետազոտություն

    ԱՄԳ     Անկախ մոնիտորինգի գործակալություն

    ՏԲ      Տեղաբնիկներ

    ԻԹ      Իրականացնող թիմ

    ՀՕՏ     Հողի օտարում և  տարաբնակեցում

    ՀՕՏՇ    Հողի օտարման և  տարաբնակեցման շրջանակ

    ՀՕՏԾ    Հողի օտարման և  տարաբնակեցման ծրագիր

    ՏԻՄ     Տեղական ինքնակառավարման մարմիններ

    ՄևԳ     Մոնիտորինգ և  գնահատում

    ԲՖԳ     Բազմափուլային ֆինանսավորման գործիք

    ՏԿՆ     Տրանսպորտի և  կապի նախարարություն

    ՀԿ      Հասարակական կազմակերպություն

ՀՀՃՄՆԾ  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր

    ԱՎԾ     Ազգային վիճակագրական ծառայություն

    ՀԼ      Հանրային լսումներ

    ԾԿԽ     Ծրագրի կառավարման խորհուրդ

    ԾԻԿ     Ծրագրի իրականացման կազմակերպություն

    ՀՀ      Հայաստանի Հանրապետություն

    ՏԾ      Տարաբնակեցման ծրագիր

ԱԳԿՊՏ   Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

    ՍՏՀ     Սոցիալ-տնտեսական հետազոտություն

ՍՊՎԲԲ   Սոցիալական պաշտպանության, վերաբնակեցման և բնապահպանական բաժին

    ԱՔՀ     Անվտանգության քաղաքականության հայտարարագիր

ՍԳՎՊ-16 Սոցիալական գիտությունների վիճակագրական փաթեթ 16

    Տ2      ՀՀՃՄՆԾ-ի Տրանշ 2-ը

 

ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ազդեցության  |Ազդեցության ենթակա տնային տնտեսությունը որպես          |

|ենթակա տնային|ամբողջական մաս: ԱԵՏՏ-ն գործում է որպես մեկ տնտեսական և |

|տնտեսություն |ընտանեկան միավոր և  կարող է բաղկացած լինել մեկ անձից,  |

|(ԱԵՏՏ)       |նուկլեար ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքից: Դա        |

|             |փոխհատուցում ստացող/վերականգնման ենթակա կարևորագույն   |

|             |միավոր է:                                              |

|_____________|_______________________________________________________|

|Ազդեցության  |Ցանկացած անձ (անհատ) որը Ծրագրի իրականացման հետ կապված |

|ենթակա անձ/  |փոփոխությունների պատճառով ազդեցության է ենթարկվում     |

|մարդիկ (ԱԵԱ) |հողի, ջրի, բնական պաշարների օգտագործման առումով, կամ   |

|             |եկամտի կորստի առումով:                                 |

|_____________|_______________________________________________________|

|Փոխհատուցում |Կանխիկով, կամ այլ կերպ կատարվող վճարում` օտարվող       |

|             |ակտիվների արժեքի դիմաց:                                |

|_____________|_______________________________________________________|

|Գերակա       |Կառավարության կողմից իրականացվող կարգավորող միջոցառում |

|հանրային շահ |հողը պետական սեփականություն դարձնելու համար:           |

|_____________|_______________________________________________________|

|Իրավասություն|Ազդեցության ենթակա անձանց կրած կորուստների բնույթով    |

|             |պայմանավորված միջոցառումների շրջանակ` ներառյալ         |

|             |փոխհատուցումը, եկամտի վերականգնումը, օժանդակությունը   |

|             |վերաբնակեցմանը, եկամտի փոխհատուցմանը և  տեղափոխմանը,   |

|             |որն ապահովում է վերջիններիս տրամադրումը ԱԵԱ-ներին իրենց|

|             |տնտեսական և  սոցիալական բազան վերականգնելու համար:     |

|_____________|_______________________________________________________|

|Օտարում      |Սեփականության իրավունքները վերցնելու կամ դրանք փոխելու |

|             |կառավարության գործողությունը` Գերական հանրային շահ     |

|             |ճանաչելու մասին օրենքի համաձայն:                       |

|_____________|_______________________________________________________|

|Հյուրընկալող |Համայնք, որը տեղակայված է այն տարածքի հարևանությամբ,   |

|բնակչություն |որտեղ Ծրագրի շահառուները կամավոր կտարաբնակեցվեն Ծրագրի |

|             |շրջանակներում:                                         |

|_____________|_______________________________________________________|

|Տեղաբնիկներ  |ԱԶԲ-ի Տեղաբնիկների վերաբերյալ քաղաքականության          |

|(Տ)          |շրջանակներում կիրառվող «Տեղաբնիկ մարդիկ» տերմինը       |

|             |ենթադրում է ընդհանրական մի հասկացություն, որը դյուրին  |

|             |չէ մեկ բառով նկարագրելը: Ազգային/էթնիկ փոքրամասնություն|

|             |տերմինը մեկն է այն տերմիններից, որը վերաբերվում է ԱԶԲ  |

|             |քաղաքականության շրջանակներում ներկայացվող «տեղաբնիկ    |

|             |մարդիկ» հասկացությանը: Մյուս նմանօրինակ տերմիններն են` |

|             |«մշակութային փոքրամասնություններ», «տեղաբնիկ           |

|             |մշակութային համայնքներ», «ցեղեր» «սոցիալապես խոցելի    |

|             |ցեղեր», «բնիկներ» և  «աբորիգեններ»: Ընդունված կամ      |

|             |նախընտրելի տերմինները կամ սահմանումները տարբեր         |

|             |երկրներում տարբեր են:  «Տեղաբնիկներ» տերմինը           |

|             |օգտագործվում է ՄԱԿ-ի փաստաթղթերում և  ԱԶԲ-ի կողմից     |

|             |կիրառվում է միայն հարմարության տեսանկյունից:           |

|             |Հայաստանում ավելի կիրառելի է «ազգային փոքրամասնություն»|

|             |տերմինը: Այդ իմաստով ԱԶԲ քաղաքականության շրջանակներում |

|             |«տեղաբնիկներ» հասկացության համապատասխանության համար    |

|             |«ազգային փոքրամասնությունը»-ը պետք է համարվի           |

|             |«ազգաբնակչության այն մասը, որն իր սոցիալական և         |

|             |մշակութային ինքնությամբ տարբերվում է գերակայող,        |

|             |հիմնական հասարակությունից, ինչի պատճառով զարգացման     |

|             |ընթացքում նրանք հավակնում են լինել խոցելի»:            |

|_____________|_______________________________________________________|

|Չձևակերպված  |ԱԵԱ-ն, որն օգտագործում է ազդեցության ենթակա հողակտորը  |

|օգտագործող   |կամ ակտիվը սեփականատիրոջ բացակայության դեպքում կամ     |

|             |համայնքի հետ չձևակերպված/բանավոր  համաձայնության հիման |

|             |վրա, ինչը գրավոր հաստատված է համայնքի ղեկավարի կողմից: |

|_____________|_______________________________________________________|

|Հողի օտարում |Գործընթաց է, որի միջոցով պետական գործակալությունը      |

|             |փոխհատուցման դիմաց հարկադրում է անձին օտարել պետությանը|

|             |սեփականության իրավունքով հանրային կարիքների համար իրեն |

|             |պատկանող ամբողջ հողը կամ դրա մի մասը:                  |

|_____________|_______________________________________________________|

|Մարզ-Համայնք |Հայաստանը բաժանված է 10 մարզի: Մարզի գործադիր          |

|             |կառավարման ղեկավարը մարզպետն է, որը նշանակվում է       |

|             |կառավարության կողմից: Մարզերից յուրաքանչյուրը բաժանված |

|             |է համայնքների, որոնք կառավարվում են տեղական            |

|             |ինքնակառավարման մարմինների կողմից և  կարող են բաղկացած |

|             |լինել մեկ կամ մի քանի բնակավայրերից:  Բնակավայրերը     |

|             |դասակարգվում են քաղաքների և  գյուղերի: 2007թ. դրությամբ|

|             |ՀՀ-ն ունի 915 համայնք (որից 49-ը` քաղաքային և  866-ը`  |

|             |գյուղական): Երևանը  նախկին մարզային կարգավիճակի        |

|             |փոխարեն, այժմ ունի համայնքի կարգավիճակ և  ընտրված      |

|             |քաղաքապետ:                                             |

|_____________|_______________________________________________________|

|Վերականգնում |Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում |

|             |նախաձեռնվող փոխհատուցման միջոցառումներ, որոնք այլ են,  |

|             |քան օտարված ակտիվների փոխարինման արժեքի վճարումը:      |

|_____________|_______________________________________________________|

|Վերաբնակեցում|ԱԵԱ-ների կամ ԱԵՏՏ-ների ֆիզիկական տեղափոխում իրենց մինչ |

|             |Ծրագիրն իրականացնելը բնակավայրից, որը պահանջում է      |

|             |կացության կամ ակտիվների վերակառուցումը այլ վայրում:    |

|_____________|_______________________________________________________|

|Վերաբնակեցման|Արժեք, որը պարտադիր պետք է փոխարինի ազդեցությանը ենթակա|

|արժեք        |ակտիվը/առարկան նույն արժեքը և  որակը ունեցող համարժեք  |

|             |ակտիվով առանց գործարքային և  այլ ծախսերի: Վերաբնակեցման|

|             |արժեքը կարող է որոշվել տարբեր եղանակներով ելնելով      |

|             |ազդեցությանը ենթակա առարկայի տեսակից և  ծրագրում գործող|

|             |պայմաններից հետևյալ  կերպ. ա) հող` գործող շուկայական   |

|             |գինը, որը որոշվել է հողի հետ կապված գործարքների        |

|             |հետազոտության հիման վրա, կամ, եթե հողի շուկան          |

|             |բացակայում է, ազդեցությանը ենթակա հողակտորի մթերատու   |

|             |արժեքը/վերականգնման գինը; բ) շենքեր` ազդեցությանը      |

|             |ենթակա շենքի ամբողջական վերականգնման գինը, ներառյալ    |

|             |շինարարական նյութերը, բանվորական ուժը և  տրանսպորտային |

|             |ծախսերը առանց ամորտիզացիոն/փրկված նյութերի;            |

|             |գ) մշակաբույսեր` գործող շուկայական գինը և  դ) ծառեր`   |

|             |շուկայական գործակցով եկամտի կորուստներ                 |

|             |(բերքատու/փայտանյութ հանդիսացող ծառեր) և  վերականգնման |

|             |գինը (ոչ բերքատու ծառեր/նորատունկեր):                  |

|_____________|_______________________________________________________|

|Տարաբնակեցում|Ծրագրի իրականացման արդյունքում ԱԵԱ-ների սեփականության  |

|             |և/կամ  կենսամակարդակի վրա բացասական ազդեցությունը      |

|             |մեղմացնելու համար նախատեսված բոլոր միջոցառումները,     |

|             |ներառյալ` փոխհատուցում, վերաբնակեցում (անհրաժեշտության |

|             |դեպքում) և  վնասված/քանդված ենթակառուցվածքների և       |

|             |սարքավորումների վերականգնում:                          |

|_____________|_______________________________________________________|

|Տարաբնակեցման|Գործողությունների ժամանակացույց` տարաբնակեցման         |

|պլան/ծրագիր  |ռազմավարությունը, նպատակները, իրավունքները,            |

|             |գործողությունները, պարտավորությունները, մոնիտորինգը և  |

|             |գնահատումը հստակեցնող բյուջեի բաշխմամբ:                |

|_____________|_______________________________________________________|

|Խոցելի       |Խոցելի են համարվում հետևյալ  ԱԵՏՏ-ները. ա) աղքատ       |

|ԱԵՏՏ-ներ     |ԱԵՏՏ-ներ, որոնք գրանցված են ՀՀ աշխատանքի և  սոցիալական |

|             |հարցերի նախարարության Ընտանեկան նպաստի համակարգում;    |

|             |բ) ԱԵՏՏ, որը ղեկավարվում է կնոջ կողմից առանց եկումուտ  |

|             |ունեցող ԱԵՏՏ այլ անդամի, կամ գ) ԱԵՏՏ, որը ղեկավարվում  |

|             |է տարեց թոշակառուի կողմից առանց եկումուտ ունեցող ԱԵՏՏ  |

|             |այլ անդամի:                                            |

._____________________________________________________________________.

 

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Ծրագրի պատմությունը

 

1. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) տրամադրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը (ՀՀ կառավարություն) Բազմափուլային ֆինանսավորման գործիք (ԲՖԳ) «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (ՀՀՃՄՆԾ) ֆինանսավորելու համար: Սկզբնական փուլը, որը ներառում է Արարատից դեպի Երևան, Աշտարակ, Թալին և Գյումրի մայրուղին, բաժանվել է երկու Ծրագրերի: Տվյալ Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) առարկան 42 կմ երկարությամբ Աշտարակից դեպի Թալին ճանապարհն է (կմ 29+600 - 71+500)` Մ1 միջպետական մայրուղու հատվածը, որն անվանվել է որպես Տրանշ 2 (Տ2) այսուհետ` Ծրագիր:

2. Սույն ՀՕՏԾ-ն պատրաստվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿՆ) ՀՀՃՄՆԾ-ի Իրականացնող գործակալության (ԻԳ) կողմից: Տ2 Ծրագրի շրջանակներում իրականացվելու է գոյություն ունեցող 2 երթևեկելի գոտիով Մ1 մայրուղու բարելավումը` դարձնելով այն միջազգային չափանիշներին համապատասխան 4 երթևեկելի գոտիով 1-ին կարգի ճանապարհ: Հիմնականում նոր ծրագիծն անցնում է գոյություն ունեցող ճանապարհով ընդհանուր բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, սակայն ներառում է նաև համայնքները շրջանցող նոր ճանապարհներ շինարարության համար մինչ օրս երբեք չօգտագործված տարածքներով: Այդ գործողությունը պահանջում է համաձայն ԱԶԲ-ի ուղեցույցի.1 որպես «կարգ Ա» դասակարգված 200-ից ավել խիստ ազդեցության ենթարկված ԱԵԱ-ների հողի օտարում և տարաբնակեցում (ՀՕՏ):

___________________________

1) Համաձայն ԱԶԲ Գործառնական ձեռնարկի` Ջ1/ԳՁ (2009թ.) Ծրագիրը դասակարգվում է որպես Ա կարգի ծրագիր, եթե զգալի ազդեցություններից տուժում է ավելի քան 200 մարդ (վերաբնակեցման կամ արդյունավետ ակտիվների 10%-ից ավելի կորուստ): Ծրագիրը կդասակարգվի որպես Բ կարգի ծրագիր, եթե զգալի ազդեցություններ է կրում 200-ից քիչ մարդ: Գ կարգի ծրագրերի դեպքում ՀՕՏ ազդեցություններ չեն առաջանում:

 

ՀՕՏԾ-ի պատրաստում

 

3. ՀՕՏԾ-ն գնահատում է Տ2 Ծրագրի ազդեցությունը և մանրամասնում է իրականացման պլանը անհրաժեշտ փոխհատուցման/վերականգնման միջոցառումների համար: ՀՕՏԾ-ի պատրաստումը հիմնված է Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների/կանոնակարգերի, 2009թ. ԱԶԲ-ի Անվտանգության քաղաքականության հայտարարագրի (ԱՔՀ) և Ծրագրի Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) վրա: Այն ներառել է` 1) Մանրամասն չափագրման հետազոտություն (ՄՉՀ), որը ներառում էր ազդեցությանը ենթակա հողակտորների/շենքերի/շինությունների և այլ գույքի ճշգրիտ նկարագրությունը/չափագրումը; 2) Ազդեցությանը ենթակա բոլոր անձանց (ԱԵԱ-ների) և տնային տնտեսությունների մարդահամարը; 3) ԱԵՏՏ-ների սոցիալ-տնտեսական հետազոտությունը (ՍՏՀ); 4) ազդեցությանը ենթակա գույքի մանրամասն գնահատման հետազոտությունը և 5) ԱԵԱ-ների և համայնքների ղեկավարների հետ խորհրդատվություններ:

 

Ծրագրի իրականացման փուլում ՀՕՏ-ին վերաբերվող պայմանները

 

4. ԱՔՀ-ի պահանջների և գործողությունների սահմանված կարգի համաձայն` ԲՖԳ-ի և յուրաքանչյուր տրանշի հաստատումը/իրականացումը հիմնված կլինի հետևյալ պայմանների վրա.

. ԲՖԳ/Առաջին տրանշի գնահատում. Գնահատումը պայմանավորված է հետևյալով ա) ԱԶԲ-ի և կառավարության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ ամբողջ ԲՖԳ-ի համար ՀՕՏՇ-ի պատրաստում/ներկայացում; բ) Աղքատության և սոցիալական նախնական գնահատում (ԱՍՆԳ) և գ) ԱԶԲ-ի և կառավարության համար ընդունելի ՀՕՏԾ-ների պատրաստում/ներկայացում ՀՀՃՄՆԾ-ի յուրաքանչյուր տրանշի համար, որը պահանջում է ՀՕՏ;

. Պարբերական ֆինանսավորման հայտի հաստատում հետագա տրանշների համար. պայմանավորված է հետևյալով` ա) ՀՕՏՇ-ի վերանայում/փոփոխում/ներկայացում, և բ) ՀՀՃՄՆԾ-ի այն յուրաքանչյուր տրանշի համար, որն ունի ՀՕՏ, պատրաստել/ներկայացնել ՀՕՏԾ-ներ ԱԶԲ-ի և կառավարության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ, ինչպես նաև փոփոխված ՀՕՏՇ-ին համահունչ;

. Տրանշ 2 պայմանագրի իրականացման ձևաչափը. պայմանավորված է հետևյալով` ա) ՀՕՏԾ-ի վերջնականացում որպես իրականացմանը պատրաստ փաստաթղթի և դրա ներկայացումը; և բ) մոբիլիզացմանը պատրաստ Անկախ մոնիտորինգի գործակալության (ԱՄԳ) վարձում:

. Բուն շինարարական աշխատանքների մեկնարկը. պայմանավորված է համապատասխան ՀՕՏԾ-ի ամբողջական իրականացմամբ (փոխհատուցման/վերականգնման ամբողջական տրամադրում), ինչը արձանագրված կլինի ԱԶԲի համար ընդունելի ԱՄԳ-ի կողմից պատրաստված Համապատասխանության հաշվետվությունում:

 

Ծրագրի ազդեցությունների ամփոփագիրը

 

5. Ծրագրի շրջանակներում ազդեցությանը ենթարկվում են 838 հողակտորներ որոնցից.

. 477 ազդեցության ենթակա տնային տնտեսություններ սեփականություն հանդիսացող 484 մասնավոր հողակտոր,

. 16 համայնքների ասեփականություն հանդիսացող 352 համայնքային հողակտորներ,

. 2 հողակտորներ, որոնք հանդիսանում են ՀՀ սեփականություն:

 

6. Որոշ մասնավոր և համայնքային հողակտորները տրված են վարձակալության կամ եկամուտ ստանալու իրավունքով ազատ օգտագործման (ուզուֆրուկտ) երրորդ կողմի օգտագործողների համար: Երրորդ կողմի օգտագործողները հետևյալն են.

. Համայնքային հողակտորների 14 ձևակերպված վարձակալներ,

. Մասնավոր հողակտորների 23 չձևակերպված վարձակալներ և

. Համայնքային հողակտորների 4 չձևակերպված վարձակալներ:

 

7. Ծրագրի շրջանակներում պահանջվում է 1,734,144 մ2 հողի օտարում: Դրանցից 746 հողակտոր (1,643,777 մ2) օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով, իսկ 92 (90,547 մ2)` ոչ գյուղատնտեսական (83 բնակելի և 9 արտադրական նշանակության հողակտոր): Գյուղատնտեսական նշանակության հողերը ներառում են. 297 ոռոգվող վարելահող (432,183 մ2); 34 չոռոգվող վարելահող (83,393 մ2); 2 խոտհարք (560 մ2); 98 պտղատու այգիներ (101,464 մ2); 10 խաղողի այգիներ (19,446 մ2); 108 արոտավայրեր (718,071 մ2) և 197 այլ գյուղատնտեսական նշանակության հողակտորներ (գյուղական ճանապարհներ, գետի հուներ, այն հողակտորները, որոնք կարող են օգտագործվել, բայց չեն օգտագործվում) (288,480 մ2).

8. Ազդեցությանը կենթարկվեն ընդհանուր առմամբ 28 շենքեր, որոնց մակերեսը կազմում է 2,699 մ2 (2 բնակելի և 26 ոչ բնակելի շենքեր): 2 բնակելի շենքերի սեփականատերերը պետք է վերաբնակեցվեն:

9. Ծրագրային տարածքի հիմնական մշակաբույսերը հացահատիկայիններն են, հիմնականում ցորենը և գարին; ազդեցության ենթակա ընդհանուր տարածքը կազմում է 219,566 մ2: Դրանցից ազդեցությանը կենթարկվեն 4,378 մրգատու և 1,555 փայտանյութ տվող ծառեր: Ազդեցությանը ենթարկվող խաղողի այգիների մակերեսը կազմում է 6,485 գծամետր:

10. Ազդեցությանը ենթարկվում են 7 բիզնեսներ (6-ը` մշտապես): Ազդեցությանը ենթարկվող աշխատողները 19-ն են:

11. Ընդամենը ազդեցությանը ենթարկվում են 536 ԱԵՏՏ-ներ (առանց կրկնահաշվարկի) և 2,263 ԱԵԱ-ներ, ներառյալ` հողի/շենքերի սեփականատերերը, վարձակալները, ինչպես նաև մասնավոր և համայնքային հողակտորների չձևակերպված օգտագործողները: Ծրագրի իրականացման ընթացքում ազդեցությանը կենթարկվեն 94 խոցելի ԱԵՏՏ-ներ, ներառյալ կին և/կամ տարեց ՏՏ ղեկավարներ և աղքատ ԱԵՏՏ-ներ: Ծրագիրը խիստ ազդեցություն կունենա 326 ԱԵՏՏ-ների վրա, ներառյալ վերաբնակեցման ենթակա 2 ԱԵԱ-ներ:

12. Ծրագրի իրականացման արդյունքում չեն ակնկալվում ազդեցություններ տեղաբնիկ (ՏԲ) ժողովրդի վրա: Տեղաբնիկ ժողովրդի վրա ազդեցությունների գնահատումը իրականացվել է համաձայն Տեղաբնիկ ժողովրդի վերաբերյալ ԱԶԲ քաղաքականության (1998): Ծրագիրը հիմնականում կազդի էթնիկ հայ ազգաբնակչության վրա: Տրանշ 2 Ծրագրի շրջանակներում ԱԵՏՏ-ների միայն 5 տոկոս են կազմում էթնիկ փոքրամասնությունները (եզդիներ), որոնք լավ ինտեգրված են հայ հասարակության մեջ:

 

Աղյուսակ 1. Ազեդցությունների և ԱԵՏՏ-ների/ԱԵԱ-ների մարդահամարի ամփոփագիր

 

.____________________________________________________________________.

|Ազդեցության տեսակը |Հողակտորներ/|ԱԵՏՏ-ներ|Մակերես, |Մեկնաբանություն/|

|                   |միավորներ   |        |մ2       |միավորի         |

|                   |            |        |         |նկարագրություն  |

|____________________________________________________________________|

|Ա. Հող                                                              |

|____________________________________________________________________|

|Ա1. Գյուղատնտեսական|         449|     441|  619,594|Նույն ԱԵՏՏ ունի |

|(մասնավոր հող)     |            |        |         |ավելի քան 1     |

|                   |            |        |         |հողակտոր        |

|___________________|____________|________|_________|________________|

|Ա2. Գյուղատնտեսական|         296|      16|1,022,270|Սեփականատերը    |

|(համայնքային հող)  |            |        |         |տեղական         |

|                   |            |        |         |իշխանությունն է |

|___________________|____________|________|_________|________________|

|Ա3. Բնակելի/       |          35|      36|   27,588|Մեկ բնակելի     |

|արդյունաբերական    |            |        |         |հողակտորը       |

|(մասնավոր հող)     |            |        |         |պատկանում է 2   |

|                   |            |        |         |ընտանիքի        |

|___________________|____________|________|_________|________________|

|Ա4. Բնակելի/       |          56|      10|   61,152|Սեփականատերը    |

|արդյունաբերական    |            |        |         |տեղական         |

|(համայնքային հող)  |            |        |         |իշխանությունն է |

|___________________|____________|________|_________|________________|

|Ա5. Պետական        |           2|       0|    3,540|                |

|___________________|____________|________|_________|________________|

|Միջանկյալ          |         838|     493|1,734,144|                |

|ընդհանուրը (Ա)     |            |        |         |                |

|____________________________________________________________________|

|Բ. Շինություններ                                                    |

|____________________________________________________________________|

|Բ1. Բնակելի        |           2|       2|    3,693|                |

|___________________|____________|________|_________|________________|

|Բ2. Ոչ բնակելի     |          11|      11|   44,031|                |

|___________________|____________|________|_________|________________|

|Միջանկյալ          |          13|      13|   47,724|                |

|ընդհանուրը (Բ)     |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|________________|

|Գ. Միամյա          |         174|     198|  219,566|ԱԵՏՏ-ների քանակն|

|մշակաբույսեր       |            |        |         |ավելի է, քանի որ|

|                   |            |        |         |նույն հողակտորը |

|                   |            |        |         |պատկանում է մի  |

|                   |            |        |         |քանի ընտանիքների|

|___________________|____________|________|_________|                |

|Դ. Բերքատու ծառեր  |         110|     128|    4,378|                |

|                   |            |        | (միավոր)|                |

|                   |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|________________|

|Ե. Փայտանյութ տվող |          40|      40|    1,555|                |

|ծառեր              |            |        | (միավոր)|                |

|____________________________________________________________________|

|Զ. Բիզնեսի/եկամտի կորուստներ                                        |

|____________________________________________________________________|

|Է1. Ժամանակավոր    |           5|       5|       ՉԿ|Բիզնեսների      |

|կորուստներ կրող    |            |        |         |քանակը          |

|հարկային           |            |        |         |                |

|հայտարարագիր       |            |        |         |                |

|ներկայացրած        |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|                |

|Է2. Մշտական        |           1|       1|       ՉԿ|                |

|կորուստներ կրող    |            |        |         |                |

|հարկային           |            |        |         |                |

|հայտարարագիր       |            |        |         |                |

|ներկայացրած        |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|                |

|Է3. Մշտական        |           1|       1|       ՉԿ|                |

|կորուստներ կրող    |            |        |         |                |

|հարկային           |            |        |         |                |

|հայտարարագրի       |            |        |         |                |

|չներկայացրած       |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|                |

|Միջանկյալ          |           7|       7|       ՉԿ|                |

|ընդհանուրը (Է)     |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|                |

|Ը. Աշխատատեղի      |          19|      19|       ՉԿ|                |

|կորուստ            |            |        |         |                |

|____________________________________________________________________|

|Թ. Վարձակալներ/չգրանցված վարձակալներ                                |

|____________________________________________________________________|

|Թ1. Վարձակալություն|          14|      13|   57,940|ԱԵՏՏ քանակը     |

|(համայնքային       |            |        |         |պակաս է         |

|հող) ԱԵՏՏ քանակը   |            |        |         |հողակտորների    |

|                   |            |        |         |քանակից, քանի որ|

|                   |            |        |         |նույն ԱԵԱ       |

|                   |            |        |         |միաժամանակ ունի |

|                   |            |        |         |տարբեր          |

|                   |            |        |         |հողակտորների    |

|                   |            |        |         |վարձակալություն:|

|___________________|____________|________|_________|________________|

|Թ2. ՈՒզուֆրուկտ    |          23|      23|   21,776|                |

|օգտագործող         |            |        |         |                |

|(մասնավոր հող)     |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|________________|

|Թ3. ՈՒզուֆրուկտ    |           4|       4|   29,543|                |

|օգտագործող         |            |        |         |                |

|(համայնքային հող)  |            |        |         |                |

|____________________________________________________________________|

|Ժ. Խոցելի/խիստ ազդեցության ենթակա տնային տնտեսություններ            |

|____________________________________________________________________|

|Ժ1. Խոցելի ԱԵՏՏ-ներ|          ՉԿ|      94|       ՉԿ|                |

|___________________|____________|________|_________|________________|

|Ժ2. Խիստ           |          ՉԿ|     326|       ՉԿ|                |

|ազդեցության        |            |        |         |                |

|ենթակա ՏՏ-ներ      |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|________________|

|Ի. Ընդհանուր       |          ՉԿ|     536|       ՉԿ|           Առանց|

|ԱԵՏՏ-ներ           |            |        |         |                |

|___________________|____________|________|_________|________________|

|Լ. Ընդհանուր       |          ՉԿ|     552|       ՉԿ|           Առանց|

|ԱԵԱ-ներ            |            |        |         |                |

.____________________________________________________________________.

 

Փոխհատուցման իրավասություններ և իրավունքներ

 

13. ԲՖԳ ՀՕՏՇ-ն հիմնված է 2009 թ. ԱՔՀ-ի պահանջների և ՀՀ օրենսդրության վրա: ԱԵԱ-ները, որոնք իրավասու են ստանալ փոխհատուցում, կամ նվազագույնը վերականգնում, դասակարգված են հետևյալ կերպ. 1) իրենց հողատարածքը կորցնող ԱԵԱ-ները` գրանցված սեփականության իրավունքով կամ առանց նման իրավունքի գրանցման, օրինականացմանը ենթակա ԱԵԱ-ներ, կամ առանց իրավական կարգավիճակի ԱԵԱ-ներ; 2) գրանցված կամ չգրանցված վարձակալները և բնավարձակալները; 3) հողին կից շենքերի, մշակաբույսերի, բույսերի, կամ այլ օբյեկտների սեփականատերերը; և 4) բիզնեսը, եկամուտը և աշխատավարձը կորցնող ԱԵԱ-ներ (Իրավունքների մատրիցան բերված է ստորև): Ծրագրի շրջանակներում իրականացվող ՀՕՏ առաջադրանքները պետք է կատարվեն համաձայն փոխհատուցման իրավասությունների և իրավունքների շրջանակի, համապատասխան ՀՀ օրենսդրությանը և կանոնակարգերի, ԱԶԲ-ի համապատասխան քաղաքականությունների, ինչպես նաև ՀՀՃՄՆԾ ՀՕՏՇ-ի: Փոխհատուցման իրավասությունը սահմանափակվում է Տ2 Ծրագրի համար նշանակված կասեցման օրով` 2011 թ. հունիսի 17-ով, երբ սկսվել է ՄՉՀ:

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2012
N 1139-Ն
Որոշում