ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 դեկտեմբերի 2020 թվականի N 1305-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով, իսկ «Ս. Թովմասյան - «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ճարտարապետության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)» բառերը` «Մ. Հովհաննիսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու (համաձայնությամբ)» բառերով.
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում «Տ. Խաչատրյան» բառերը փոխարինել «Վ. Քերոբյան» բառերով, իսկ «Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը` «Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Տ. Խաչատրյան» բառերը փոխարինել «Վ. Քերոբյան» բառերով, իսկ «Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը` «Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 1
Երևան