Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ՆՎԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 1910-Ա

 

ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի ապրիլի 3-ին ստորագրված` Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային համաձայնագիրը (այսուհետ` դրամաշնորհային համաձայնագիր)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված շարժական մամոգրաֆիայի սարքավորումը` սույն որոշման հավելվածով սահմանված հակիրճ բնութագրին համապատասխան, 216,605,424 (երկու հարյուր տասնվեց միլիոն վեց հարյուր հինգ հազար չորս հարյուր քսանչորս) դրամ սկզբնական արժեքով, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք շաբաթվա ընթացքում ապահովել`

1) շարժական մամոգրաֆիայի սարքավորման հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրաբերության մասին պայմանագիր կնքելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթներ նվիրաբերված շարժական մամոգրաֆիայի սարքավորումը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման նպատակով օգտագործելու, այն տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին:

3. Սահմանել, որ շարժական մամոգրաֆիայի սարքավորման նվիրաբերության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 30-ի

N 1910-Ա որոշման

 

ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

._____________________________________________________________________.

|Շարժական մամոգրաֆիայի սարքավորումն իրենից ներկայացնում է լիովին      |

|կահավորված և  հագեցած, ջերմակայուն շարժասարք` ապահովված գեներատորով  |

|և  համապատասխան հոսանքակարգավորիչով, օդափոխության և  օդորակման       |

|համակարգերով, անխափան սնուցման սարքով (հոսանքակարգավորիչով),         |

|ներհատակային հատուկ ջեռուցման համակարգով, ներքին և  արտաքին          |

|լուսավորման համակարգով, ցանցային համակարգով, ավտոմատ ազդանշանային    |

|համակարգով, հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգով,     |

|հատուկ նշանակության դռներով, պատուհաններով, աստիճանավանդակով և       |

|բազրիքներով:                                                         |

|_____________________________________________________________________|

|Շարժասարքը բաժանված է հետևյալ  նշանակության 6 սենյակների, որոնք      |

|իրարից բաժանված են երկկողմանի բացվող դռներով.                        |

|_____________________________________________________________________|

|1. Ռենտգեն սենյակ` հագեցած թվային մամոգրաֆով                         |

|Արտադրության երկիրը` ԱՄՆ,                                            |

|տարեթիվը` 2019 թ.,                                                   |

|Մոդել` Hologic, Selena Dimensions Avia 3000 2D:                      |

|Թվային մամոգրաֆը ներառում է'                                         |

|. մամոգրաֆիա իրականացնող հիմնական սարքավորում,                       |

|. ղեկավարման վահանակ ռենտգեն ճառագայթներից պաշտպանիչ ապակիով,        |

|. համակարգչային աշխատանքային կայան (սերվեր)` մամոգրաֆի հետ աշխատելու |

|համար` Hologic ֆիրմայի կողմից համապատասխան ծրագրային փաթեթով         |

|ծրագրավորված:  Ռենտգեն սենյակի դռները, ինչպես նաև  բոլոր պատերն      |

|ունեն արճիճային հատուկ շերտ բուժանձնակազմին ռենտգենյան ճառագայթումից |

|պաշտպանելու նպատակով:                                                |

|_____________________________________________________________________|

|2. Անձնակազմի սենյակ                                                 |

|_____________________________________________________________________|

|3. Ընդունելության սենյակ, սպասասրահ                                  |

|_____________________________________________________________________|

|4. Պացիենտի հանդերձարան` 2 հատ                                       |

|_____________________________________________________________________|

|5. Բժիշկների սենյակ                                                  |

|_____________________________________________________________________|

|6. Տեխնիկական սենյակ                                                 |

|_____________________________________________________________________|

|Բոլոր 6 սենյակները կահավորված են իրենց նշանակությանը համապատասխան:   |

|_____________________________________________________________________|

|Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման հետազոտությունների արխիվացման և     |

|ռենտգենյան պատկերների հեռահար մեկնաբանման համար շարժական մամոգրաֆիայի|

|սարքավորման մեջ ներառվող հետևյալ  սարքավորումները տեղակայվում են     |

|Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա.        |

|Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական |

|ընկերության տարածքում:                                               |

|. 1 համակարգիչ` մամոգրաֆի հետ աշխատելու համար անհրաժեշտ` Hologic     |

|ֆիրմայի կողմից համապատասխան ծրագրային փաթեթով ծրագրավորված,          |

|. 2 համակարգիչ` սքրինինգային հետազոտությունների անցկացման համար      |

|անհրաժեշտ հատուկ ծրագրային փաթեթով ծրագրավորված,                     |

|. հիշողության համակարգ 16Տ բայթ ծավալով,                             |

|. 3 հատ թվային տպող սարք:                                            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2020
N 1910-Ա
Որոշում