010.0205.160801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածում`
ա) 1-ին կետում «իրավաբանական անձի բոլոր պարտատերերին ու պարտապաններին» բառերը փոխարինել «իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին» բառերով:
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ կետը «իրավունք ունի պահանջել» բառերից հետո լրացնել «պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ այլ իրավական ակտերի» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 9-րդ կետում «ենթակա է անկախ փորձագիտական վերստուգման (աուդիտի)» բառերը փոխարինել «ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետում «թողարկել» բառը փոխարինել «տեղաբաշխել» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ կետը «ընկերության» բառից հետո լրացնել «կամ առևտրային կոոպերատիվի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 151-րդ հոդվածում «Կորցրած արժեթղթով» բառերը փոխարինել «Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-205