Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1926-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ և 928.9-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով`

i

«7) մասնագիտական ստաժում հաշվառվող` որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները` համաձայն N 7 հավելվածի:».

2) որոշումը լրացնել N 7 հավելվածով` համաձայն հավելվածի.

3) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով`

i

«5) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:»,

i

բ. 4-րդ կետը «եղանակով» բառից հետո լրացնել «` բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով» բառերով,

i

գ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «բանկային հաշվի համարը» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ հուղարկավորության նպաստը» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ`

«գ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում, հուղարկավորության նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,

i

դ. 9-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «բանկում դիմողի անվամբ բացված» բառերով,

i

ե. 11-րդ կետում «Զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը) միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացնում» բառերը փոխարինել «Միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար ցանկացած տարածքային բաժին է ներկայացվում`» բառերով,

զ. 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «բանկային հաշվի համարը (խնամակալի դիմելու դեպքում` երեխայի անվամբ բացված)» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը) ցանկանում է ստանալ միանվագ դրամական օգնությունը» բառերով,

է. 11-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» պարբերություններով`

«գ. զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (նրա օրինական ներկայացուցիչը) չէ.

դ. նշում այն մասին, որ զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում, միանվագ դրամական օգնության գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.»,

ը. 11-րդ կետի 3-րդ ենթակետը «դիմողի» բառից հետո լրացնել «(եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցիչը) չէ) և զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի)» բառերով,

i

թ. 13-րդ կետի 2-րդ ենթակետում «դիմողին» բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամին (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցչին)» բառերով,

i

ժ. 14-րդ կետում «դիմողը» բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամը» բառերով,

i

ժա. 15-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) անվամբ բացված» բառերով,

i

ժբ. 16-րդ կետում «դիմողին» բառը փոխարինել «հուղարկավորություն կատարած անձին կամ զոհվածի ընտանիքի անդամին կամ սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչին (այսուհետ` շահառու)» բառերով, իսկ «դիմողի» բառը փոխարինել «շահառուի» բառով,

i

ժգ. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով`

«17.1. Նշանակված, սակայն հուղարկավորություն կատարած անձի մահվան պատճառով չվճարված հուղարկավորության նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

17.2. Նշանակված, սակայն զոհվածի ընտանիքի անդամի «զոհվածի ընտանիքի անդամի նրա օրինական ներկայացուցչի» մահվան պատճառով չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է զոհվածի ընտանիքի` այդ օգնությունը ստանալու իրավունք ունեցող այլ անդամին «զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչին»:

17.3. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:».

4) որոշման N 2 հավելվածում`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածներին հավասարեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 3-րդ սյունակում նշված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները:»,

i

բ. 4-րդ կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի, հարկային ծառայության քննիչի, մաքսային ծառայության քննիչի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած, քննչական կոմիտեի ծառայողի, հարկային ծառայության քննիչի (այդ թվում` քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայության քննիչի (այդ թվում` քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների)» բառերով,

գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ`

i

«4.1. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:»,

դ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ`

i

«12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառվում է անձի համար կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված լինելու դեպքում, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:».

5) որոշման N 3 հավելվածում`

ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով`

i

«1.1. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

1) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության «այսուհետ` ծառայություն» հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կամ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ.

2) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ կամ 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ.»,

i

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով, իսկ «բ» պարբերությունում «դիմողի բանկային հաշվի համարը» բառերը փոխարինել «ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը» բառերով,

գ. 2-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ`

«դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու` իր պարտավորության մասին «կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում»:»,

դ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «23» թիվը փոխարինել «26» թվով,

i

ե. 8-րդ կետի 1-ին ենթակետը «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով, իսկ «բ» պարբերությունում «դիմողի բանկային հաշվի համարը» բառերը փոխարինել «ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը» բառերով,

զ. 8-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ`

«դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու` իր պարտավորության մասին «կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում».»,

է. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

i

«Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ, ապա վճարված կենսաթոշակի կամ նպաստի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:»,

ը. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«13. Օրենքի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցները:»,

թ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«15. Օրենքով նշանակված կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ համապատասխանաբար կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:»,

i

ժ. 20-րդ կետը «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոնի, հարկային ծառայությունում քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայությունում քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների)» բառերով,

i

ժա. 21-րդ կետի 1-ին նախադասությունում «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոնից, հարկային ծառայությունում քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայությունում քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների)» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Եթե օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով կենսաթոշակ նշանակելուց հետո անձը զբաղեցրել է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն, ապա սույն կետի համաձայն` նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը վերականգնելիս` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը և կենսաթոշակի չափը այդ ստաժի համար վերահաշվարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությամբ սահմանված կարգով:»,

i

ժբ. 22-րդ կետում «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը, կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը» բառերը,

i

ժգ. 24-րդ կետը «կենսաթոշակի չափը» բառից հետո լրացնել «առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի» բառերով,

ժդ. 24.1-ին կետի «և 5-րդ» բառերը փոխարինել «, 5-րդ և 5.1-ին» բառերով.

i

ժե. 29-րդ կետի 1-ին կետի «ա» պարբերությունը «վայրի հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),», իսկ «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ. ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ թաղման նպաստը,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

_____________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1926-Ն
Որոշում