Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1927-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1927-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)

 

._____________________________________________________________________.

|  |                                                  |Տարածքը|որից   |

|  |                                                  |(հազար |ոռոգվող|

|  |                                                  |հեկտար)|       |

|__|__________________________________________________|_______|_______|

|  |Հայաստանի Հանրապետության տարածքը                  |2974.26|208.89 |

|__|__________________________________________________|_______|_______|

|  |այդ թվում`                                        |       |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|1.|Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության         |       |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|1)|գյուղատնտեսական նշանակության                      |2043.51|155.39 |

|__|__________________________________________________|_______|_______|

|  |որից`                                             |       |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|ա.|վարելահողեր                                       |444.00 |117.45 |

|__|__________________________________________________|_______|_______|

|բ.|բազմամյա տնակներ                                  |37.34  |36.44  |

|__|__________________________________________________|_______|_______|

|գ.|խոտհարքեր                                         |121.11 |1.50   |

|__|__________________________________________________|_______|_______|

|դ.|արոտավայրեր                                       |1050.54|       |

|__|__________________________________________________|_______|_______|

|ե.|այլ հողատեսակներ                                  |390.52 |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|2)|բնակավայրերի հողեր                                |151.94 |53.10  |

|__|__________________________________________________|_______|_______|

|  |որից`                                             |       |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|ա.|տնամերձ և  այգեգործական (ամառանոցային) հողեր      |94.61  |52.96  |

|__|__________________________________________________|_______|_______|

|3)|արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ       |38.64  |       |

|  |արտադրական նշանակության հողեր                     |       |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|4)|էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ          |13.56  |       |

|  |ենթակառուցվածքների օբյեկտների հողեր               |       |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|5)|հատուկ պահպանվող տարածքների հողեր                 |335.64 |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|6)|հատուկ նշանակության հողեր                         |30.51  |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|7)|անտառային հողեր                                   |334.02 |0.4    |

|__|__________________________________________________|_______|_______|

|8)|ջրային հողեր                                      |25.82  |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|9)|պահուստային հողեր                                 |0.62   |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|2.|Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների      |       |       |

|__|__________________________________________________|_______|_______|

|1)|քաղաքացիների                                      |538.86 |180.42 |

|__|__________________________________________________|_______|_______|

|2)|իրավաբանական անձանց                               |37.32  |5.75   |

|__|__________________________________________________|_______|_______|

|3)|համայնքային                                       |1024.19|20.94  |

|__|__________________________________________________|_______|_______|

|4)|պետական                                           |1373.23|1.62   |

|__|__________________________________________________|_______|_______|

|5)|օտարերկրյա պետությունների, միջազգային             |0.66   |0.16   |

|  |կազմակերպությունների                              |       |       |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1927-Ն
Որոշում