Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1936-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից հանձնված` 768000 դրամ արժողությամբ տեխնիկական սարքավորումները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1936-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տեխնիկական       |Տեխնիկական սարքավորման տեսակը|Քանակը|Միավորի   |

|ը/կ|սարքավորման      |                             |      |ձեռքբերման|

|   |անվանումը        |                             |      |արժեքը    |

|   |                 |                             |      |(դրամ)    |

|___|_________________|_____________________________|______|__________|

|1. |Համակարգչային    |SP-HF180 USB, Speakers       |80    |4400      |

|   |բարձրախոս        |համակարգչային, լարային, ձայնի|      |          |

|   |                 |աստիճանի կարգավորումով       |      |          |

|   |                 |(դիապազոնը` 150-20000 Hz,    |      |          |

|   |                 |հզորություն` 2x3 Վտ)         |      |          |

|___|_________________|_____________________________|______|__________|

|2. |Համակարգչային    |USB Digital, PC Camera       |80    |5200      |

|   |տեսախցիկ         |(մեգապիքսել` 1.3)            |      |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1936-Ա
Որոշում