Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1966-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 5-ի N 46-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, թաղամաս 5, Ջահուկյան փողոց, N 24/1 հասցեում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 06-008-0121-0011 կադաստրային ծածկագրով (վկայական N 02062020-06-0049), 64805 դրամ կադաստրային արժեքով, 0,02784 հեկտար մակերեսով հողամասը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված, որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի ընդունումը` պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1966-Ա
Որոշում