Սեղմել Esc փակելու համար:
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱ ...

13.07.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.04.1995  -ից մինչեւ   13.07.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 25.06.98 թիվ 387 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 1995 թվ. թիվ 197

 

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 3-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմնի մասին» թիվ 559 որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի տեղաբաշխման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգը (կցվում է):

 

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ  Է

ՀՀ կառավարության 1995 թվ.

ապրիլի 12-ի թիվ 197 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱճՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Սույնով սահմանվում են աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման (հետագայում` աճուրդ) նպատակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու ձևերը, գնորդների մասնակցության պայմանները, արժեթղթերի սեփականության իրավունքի ձևակերպումը, կատարվող հաշվարկների իրականացումը:

2. Սույն կարգի համաձայն աճուրդի առարկա են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ազատ շրջանառության իրավունքով արժեթղթերը:

3. Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխումը կատարում է արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը (այսուհետև` վաճառող):

4. Իբրև վաճառող կարող է հանդես գալ թողարկողը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժեթղթերի շուկայում տեղաբաշխում իրականացնելու իրավունք և համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձը` ինվեստիցիոն ընկերությունը, լիազորված բանկը, թողարկման կազմակերպությունը:

Վաճառողը կազմակերպում է աճուրդով վաճառվող արժեթղթերի մասին տեղեկատվության հրապարակումը, աճուրդի անցկացումը, մասնավորապես, որոշում է հայտերի ընդունման ձևը, աճուրդի մասնակիցների հետ կատարում է հաշվարկներ, ձևակերպում գնորդի սեփականության իրավունքն արժեթղթերի նկատմամբ, հաշվետվություն է ներկայացնում թողարկողին (եթե վերջինս վաճառողը չէ), աճուրդի արդյունքների մասին տեղեկատվություն է հրապարակում` աճուրդի ավարտման պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:

5. Յուրաքանչյուր թողարկման ազդագրի սահմանված կարգով գրանցումից հետո վաճառողը կարող է անցկացնել մեկ աճուրդ:

6. Սույն կարգով սահմանված աճուրդները կարող են անցկացվել ինչպես բաց, այնպես էլ փակ ձևով:

7. Աճուրդի ընթացքում չվաճառված արժեթղթերը համարվում են չտեղաբաշխված:

8. Աճուրդի անցկացման մասին տեղեկատվությունը զետեղվում է արժեթղթերի թողարկման ազդագրում: Վերջինիս հրապարակումից հետո աճուրդի անցկացման պայմանների փոփոխության դեպքում վաճառողը պարտավոր է դրա մասին լրացուցիչ տեղեկատվություն տալ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

 

II. Փակ աճուրդի մասնակցելու պայմանները

 

9. Փակ աճուրդին մասնակցողները աճուրդի անցկացման օրվանից սկսած ոչ ուշ, քան 3 օր առաջ աճուրդային հանձնաժողովին են ներկայացնում իրենց հայտերը` փակ ծրարներով:

10. Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, եթե թողարկման ազդագրով սահմանափակումներ չեն նախատեսված:

11. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձը (գնորդը) վաճառողին է ներկայացնում հայտ, որի մեջ նշվում են`

ա) այն արժեթղթերի քանակը և տեսակը, որոնք գնորդը ցանկանում է գնել.

բ) մեկնարկային գինը.

գ) այն առավելագույն գինը, որը գնորդը պատրաստ է վճարել արժեթղթերի վաճառքի միավորի (լոտի) համար.

դ) գնորդի հասցեն և հեռախոսահամարը:

12. Գնորդի հայտը կարող է մերժվել, եթե նա`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող գնորդ լինել.

բ) հայտը չի ներկայացրել սահմանված ժամկետում:

 

III. Փակ աճուրդի անցկացման կարգը

 

13. Աճուրդն անցկացնում է վաճառողի կողմից կազմված հանձնաժողովը, որը պետք է բաղկացած լինի առնվազն 3 անդամից: Անդամներից մեկը պետք է լինի թողարկողի ներկայացուցիչը:

14. Հանձնաժողովը հայտերը նշված ժամկետում ընդունելուց հետո կազմում է արձանագրություն, որի մեջ գրանցվում է ներկայացված հայտերի թիվը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:

15. Աճուրդային հանձնաժողովը թողարկման ազդագրում նշված օրը գնորդների կամ նրանց կողմից լիազորված անձի ներկայությամբ բացում է ծրարները և դրանց միջից հանում հայտերը:

16. Հայտերի մեջ նշված տեղեկությունները գրանցվում են հատուկ արձանագրությունում:

17. Հայտերի բավարարումը կատարվում է առաջարկված գների նվազման հաջորդականությանը համապատասխան` մինչև վաճառվող արժեթղթերի քանակի սպառումը:

18. Երբ հայտերում նշված արժեթղթերի քանակը գերազանցում է վաճառվող արժեթղթերի քանակին և հայտերում առաջարկված է նույն գինը, ապա բավարարվում է արժեթղթերի ավելի մեծ քանակ պարունակող հայտը: Իսկ արժեթղթերի` հայտերում նշված քանակների հավասարության դեպքում այդ հայտերը ներկայացնողների միջև անցկացվում է բաց աճուրդ:

19. Վաճառողն աճուրդի բոլոր հաղթողներին հայտնում է իրենց կողմից ձեռք բերված արժեթղթերի ընդհանուր քանակի և արժեքի մասին:

20. Վաճառողը (եթե նա թողարկողը չէ) աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը պետք է ուղարկի արժեթղթեր թողարկողին, որպեսզի նա աճուրդի հաղթողներին կարողանա գրանցել իր կողմից վարվող հատուկ գրանցամատյանում:

 

IY. Բաց աճուրդին մասնակցելու պայմանները

 

21. Արժեթղթերը բաց աճուրդով տեղաբաշխելու դեպքում արժեթղթերի վաճառքը կատարվում է գնորդների կամ նրանց կողմից լիազորված անձի ներկայությամբ, որոնք իրենց առաջարկությունները հայտարարում են հրապարակայնորեն:

22. Բաց աճուրդին մասնակցել ցանկացող դիտորդները ձեռք են բերում մուտքի տոմս, որին կցվում է վաճառվող արժեթղթերի մասին տեղեկատվություն պարունակող գնացուցակ, իսկ գնորդները` նաև գնորդի հերթական համարով քարտ:

23. Մուտքի տոմսի արժեքը որոշում է վաճառողը:

24. Մուտքի վճարներից գոյացած եկամուտները աճուրդի անցկացման ծախսերի փոխհատուցման նպատակով մուտքագրվում են վաճառողի հաշվին:

2. Աճուրդը կարող է սկսվել առնվազն 3 գնորդի առկայության դեպքում:

 

Y. Բաց աճուրդի անցկացման կարգը

 

26. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հայտարարում է վաճառվող արժեթղթերի դիրքը գնացուցակում, թողարկողի լրիվ ֆիրմային անվանումը, վաճառվող արժեթղթերի տեսակը, անվանական արժեքը, մեկնարկային գինը, վաճառքի միավորի և արժեթղթի գնի բարձրացման նվազագույն քայլի մեծությունը:

27. Աճուրդին մասնակցող գնորդը հայտնում է նշված արժեթղթերը գնելու իր ցանկությունը` բարձրացնելով իր հերթական համարով քարտը:

Յուրաքանչյուր գնորդ կարող է վաճառվող արժեթղթերի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով:

28. Աճուրդավարը արժեթղթերի աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել առավելագույն գին առաջարկող գնորդը:

29. Աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարվելուց հետո հաղթող է ճանաչվում այդ գինն առաջարկողը, որից հետո տվյալ վաճառքի միավորի աճուրդը դադարեցվում է:

i

30. Հաղթողը երեսուն րոպեի ընթացքում պարտավոր է աճուրդային հանձնաժողովին ներկայացնել մուտքի տոմսը և տեղում վճարել գնված վաճառքի միավորի /լոտի/ 10 տոկոսից ոչ պակաս գումար` դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատներով, որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է սեփականաշնորհման հատուկ հաշվին:

/խմբ.03.09.96 թիվ 280 որոշում/

31. Եթե աճուրդի հաղթողը հրաժարվում է արժեթղթերի ձեռքբերումից, ապա նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից և դուրս է հրավիրվում աճուրդի անցկացման վայրից: Այդ դեպքում արժեթղթերի վաճառքը սկսվում է նորից:

32. Եթե աճուրդավարի կողմից արժեթղթերի մեկնարկային գինը երեք անգամ հայտարարվելուց հետո գնելու առաջարկություն չի լինում, ապա այդ արժեթղթերի վաճառքի միավորը հանվում է աճուրդից կամ, կրճատվելով, վերստին դրվում է աճուրդի:

33. Վաճառողն արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ կարող է կիրառել հոլանդական աճուրդի պայմանները: Հոլանդական աճուրդի դեպքում մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև գնորդներից մեկը, քարտը բարձրացնելով, վավերացնում է արժեթղթերի վաճառքի միավորը հայտարարված գնով գնելու իր համաձայնությունը: Այդ դեպքում թողարկողն ինքն է որոշում արժեթղթի առավելագույն մեկնարկային և նվազագույն գները: Աճուրդի հաղթող է համարվում այն գնորդը, որն առաջինն է տալիս արժեթղթերի վաճառքի միավորը հայտարարված գնով գնելու իր համաձայնությունը:

 

YI. Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման

կասեցման եվ անվավեր ճանաչման հիմքերը

 

34. Թողարկողի կողմից արժեթղթերի շրջանառության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների խախտման դեպքում գրանցող մարմինն իրավունք ունի 7-օրյա ժամկետով կասեցնելու աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխումը: Արժեթղթերի աճուրդի կասեցման դեպքում թողարկողը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում վերացնել այն թերություններն ու խախտումները, որոնք արժեթղթերի աճուրդի կասեցման հիմք են հանդիսացել, որից հետո կարող է շարունակել արժեթղթերի տեղաբաշխման գործընթացը` միայն գրանցող մարմնի թույլտվությամբ:

35. Գրանցող մարմինը կարող է աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխումն անվավեր ճանաչել հետևյալ դեպքերում`

ա) եթե թողարկողը կրկին անգամ թույլ է տվել սույն կարգի 34-րդ կետում նշված խախտումները.

բ) եթե աճուրդի արդյունքները հանձնաժողովի անդամների կողմից աղավաղվել կամ կեղծվել են.

գ) եթե թողարկողը (վաճառողը, աճուրդային հանձնաժողովը) ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր և ապատեղեկատվություն.

դ) եթե վաճառողը հրաժարվում է կատարել գրանցող մարմնի` արժեթղթերի աճուրդի ժամանակ թույլ տրված սխալների և խախտումների վերացման պահանջները:

Թողարկողը (վաճառողը) գրանցող մարմնի` արժեթղթերի աճուրդն անվավեր ճանաչելու մասին որոշմանը տեղեկացվում է գրավոր, որը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

36. Թողարկողն իրավունք ունի արբիտրաժային կամ դատական կարգով գանգատարկելու գրանցող մարմնի` արժեթղթերի աճուրդի կասեցման կամ անվավեր ճանաչելու մասին որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.1995
N 197
Որոշում