Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2156-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված 2020 թվականի արտադրության «ԿԱՄԱԶ-4308» մակնիշի, NY9UT0101L0AAT007 նույնականացման համարով, 49.500.000 դրամ հաշվեկշռային արժեքով սառնարանային խցիկով դիատար մեքենան հետ վերցնել և նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտա-գործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտա-գործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` գույքի նվիրատվության պայմանագրի կնքման օրվանից սկսած 15-օրյա ժամկետում ապահովել գույքի պետական գրանցումը (հաշվառումը)` սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2156-Ա
Որոշում