Սեղմել Esc փակելու համար:
«ՌՖԵԻ» ՀԱՏՈՒԿ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌՖԵԻ» ՀԱՏՈՒԿ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2160-Ա

 

«ՌՖԵԻ» ՀԱՏՈՒԿ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածն ու 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 20-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» (պետական գրանցման համարը` 16.120.00882) փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»» (պետական գրանցման համարը` 264.140.00339) փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

1) ապահովել միացման պայմանագրի, միացման կարգի և պայմանների, փոխանցման ակտի, բաժնետոմսերի փոխարկման կարգի նախապատրաստումը և դրան համապատասխան «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) ապահովել «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության միացմամբ և գործունեության դադարեցմամբ պայմանավորված` օրենքով սահմանված պետական գրանցման գործընթացները:

3. Սահմանել, որ «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2160-Ա
Որոշում