Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2164-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված` 2020 թվականի պետական բյուջեի 1229 ծրագրի «11002. Ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների ապահովում» միջոցառման շրջանակում 2020 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1825 պայմանագրով ձեռքբերված թվով 19 «TOYOTA LC 78-4.5 TURBO DSL-E» մակնիշի, յուրաքանչյուրը 37,195.0 դոլարին համարժեք 18,494,508.0 դրամ սկզբնական արժեքով, թվով 11 «TOYOTA LC 78-E» մակնիշի, յուրաքանչյուրը 36,785.0 դոլարին համարժեք 18,290,741.0 դրամ սկզբնական արժեքով շտապ օգնության մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ընդունել ֆիզիկական անձ Նիկոլայ Սարկիսովի կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 5, «ՎԵԲԲ ՖՈՆՏԵՅՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 2 և «Մանթաշով» գործարարների միություն» հասարակական կազմակերպության կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 5 շտապ օգնության մեքենաները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված շտապ օգնության մեքենաները` դրանց օժանդակ սարքավորումներով և N 2 հավելվածի 1-7-րդ կետերով սահմանված շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

5. Սույն որոշման N 2 հավելվածի 8-12-րդ կետերով սահմանված թվով 5 շտապ օգնության մեքենաները նվիրաբերությամբ հանձնել Արցախի Հանրապետությանը` գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող շտապ օգնության մեքենաների հանձնման-ընդունման և պետական հաշվառման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ հանձնման-ընդունման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2164-Ա որոշման

 

ՑԱՆԿ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԻՎ 1825 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

.________________________________________________________.

|NN |Շտապ օգնության|Նույնականացման համարը|Շտապ օգնության |

|ը/կ|մեքենայի      |                     |մեքենաների     |

|   |անվանումը     |                     |ընդհանուր      |

|   |              |                     |թիվը           |

|___|______________|_____________________|_______________|

|1. |              |JTFRV71J9MF002624    |               |

|___|              |_____________________|               |

|2. |              |JTFRV71J7MF002640    |               |

|___|______________|_____________________|_______________|

|3. |TOYOTA        |JTFRV71J9MF002641    |               |

|   |LC 78 - 4.5   |                     |               |

|   |TURBO DSL - E |                     |               |

|___|______________|_____________________|_______________|

|4. |              |JTFRV71J0MF002642    |               |

|___|______________|_____________________|_______________|

|5. |              |JTFRV71J4MF002644    |               |

|___|______________|_____________________|_______________|

|6. |              |JTFRV71J9MF002655    |               |

|___|______________|_____________________|_______________|

|7. |              |JTFRV71J2MF002657    |               |

|___|______________|_____________________|_______________|

|8. |              |JTFRV71J6MF002659    |               |

|___|______________|_____________________|_______________|

|9. |              |JTFRV71J2MF002660    |               |

|___|______________|_____________________|_______________|

|10.|              |JTFRV71J4MF002661    |               |

|___|______________|_____________________|_______________|

|11.|              |JTFRV71J6MF002662    |               |

|___|______________|_____________________|_______________|

|12.|              |JTFRV71JXMF002664    |19             |

|___|______________|_____________________|_______________|

|13.|              |JTFRV71J1MF002665    |               |

|___|______________|_____________________|_______________|

|14.|              |JTFRV71J3MF002666    |               |

|___|______________|_____________________|_______________|

|15.|              |JTFRV71J9MF002672    |               |

|___|______________|_____________________|_______________|

|16.|              |JTFRV71J6MF002676    |               |

|___|______________|_____________________|_______________|

|17.|              |JTFRV71JXMF002678    |               |

|___|______________|_____________________|_______________|

|18.|              |JTFRV71J8MF002680    |               |

|___|______________|_____________________|_______________|

|19.|              |JTFRV71JXMF002681    |               |

|___|______________|_____________________|_______________|

|20.|              |JTFRU71J0MF002725    |               |

|___|______________|_____________________|_______________|

|21.|TOYOTA        |JTFRU71J6MF002728    |               |

|   |LC 78 - E     |                     |               |

|___|______________|_____________________|_______________|

|22.|              |JTFRU71J8MF002729    |               |

|___|______________|_____________________|_______________|

|23.|              |JTFRU71J6MF002731    |11             |

|___|______________|_____________________|_______________|

|24.|              |JTFRU71J8MF002732    |               |

|___|______________|_____________________|_______________|

|25.|              |JTFRU71J1MF002734    |               |

|___|______________|_____________________|_______________|

|26.|              |JTFRU71J3MF002735    |               |

|___|______________|_____________________|_______________|

|27.|              |JTFRU71J5MF002736    |               |

|___|______________|_____________________|_______________|

|28.|              |JTFRU71J0MF002739    |               |

|___|______________|_____________________|_______________|

|29.|              |JTFRU71J7MF002740    |               |

|___|______________|_____________________|_______________|

|30.|              |JTFRU71J9MF002741    |               |

.________________________________________________________.

 

ՑԱՆԿ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԻՎ 1825 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Շտապ            |Քանակը|Միավորի|Ընդհանուր |Միավորի    |Ընդհանուր     |

|ը/կ|օգնության       |      |արժեքը |արժեքը    |արժեքը     |արժեքը (դրամ) |

|   |մեքենայի        |      |(ԱՄՆ   |(ԱՄՆ      |(դրամ)     |              |

|   |օժանդակ         |      |դոլար) |դոլար)    |           |              |

|   |սարքավորումը    |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|1. |Պացիենտի մոնիթոր|30    |888    |26,640.00 |442,490.4  |13,274,712.00 |

|   |P10 (3A Կանադա) |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|2. |Ավտոմատացված    |30    |3715   |111,450.00|1,851,184.5|55,535,535.00 |

|   |արտաքին         |      |       |          |           |              |

|   |դեֆիբրիլյատոր   |      |       |          |           |              |

|   |«Սրտի պահապան   |      |       |          |           |              |

|   |HR-501»         |      |       |          |           |              |

|   |(Հարավային      |      |       |          |           |              |

|   |Կորեա)          |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|3. |Մեդումաթ        |30    |4920   |147,600.00|2,451,636.0|73,549,080.00 |

|   |օդափոխիչ        |      |       |          |           |              |

|   |(Ուեինմանն)     |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|4. |Ինֆուզիոն պոմպ  |30    |615    |18,450.00 |306,454.5  |9,193,635.00  |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|5. |Շարժական ներծծող|30    |83     |2,490.00  |41,358.9   |1,240,767.00  |

|   |մեքենա AC       |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|6. |Առաջին          |30    |710    |21,300.00 |353,793.0  |10,613,790.00 |

|   |բուժօգնության   |      |       |          |           |              |

|   |պայուսակ`       |      |       |          |           |              |

|   |հագեցած առաջին  |      |       |          |           |              |

|   |բժշկական        |      |       |          |           |              |

|   |օգնության համար |      |       |          |           |              |

|   |նախատեսված      |      |       |          |           |              |

|   |պարագաներով     |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|7. |Առաջին          |30    |16     |480.00    |7,972.8    |239,184.00    |

|   |բուժօգնության   |      |       |          |           |              |

|   |պայուսակ        |      |       |          |           |              |

|   |(մեծահասակ)     |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|8. |Թվային ջերմաչափ |30    |5.5    |165.00    |2,740.65   |82,219.50     |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|9. |Վերակենդանացման |30    |60     |1800.00   |29,898.0   |896,940.00    |

|   |շարժական        |      |       |          |           |              |

|   |հավաքածու       |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|10.|Էլեկտրասրտագրու-|30    |1453   |43,590.00 |724,029.9  |21,720,897.00 |

|   |թյան սարք       |      |       |          |           |              |

|   |(Ավեուս 12,     |      |       |          |           |              |

|   |Լեհաստան)       |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|11.|Ավտոմատացված    |240   |54     |12,960.00 |26,908.2   |6,457,968.00  |

|   |արտաքին         |      |       |          |           |              |

|   |դեֆիբրիլյատոր   |      |       |          |           |              |

|   |բարձեր          |      |       |          |           |              |

|   |(AED Pads)      |      |       |          |           |              |

|___|________________|______|_______|__________|___________|______________|

|   |Ընդամենը        |      |       |386,925   |           |192,804,727.50|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2164-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Նվիրատուի անունը,        |Նվիրատվությամբ   |Նույնականացման համարը|

|ը/կ|ազգանունը, անվանումը     |հանձնվող մեքենայի|                     |

|   |                         |անվանումը        |                     |

|___|_________________________|_________________|_____________________|

|1. |«ՎԵԲԲ ՖՈՆՏԵՅՆ ՀՈԼԴԻՆԳ»   |TOYOTA LC78-E    |JTFRU71J0MF002742    |

|___|սահմանափակ               |_________________|_____________________|

|2. |պատասխանատվությամբ       |TOYOTA LC hardtop|JTFRU71J2MF002743    |

|___|ընկերություն             |VDJ78            |_____________________|

|3. |                         |                 |JTFRV71J1MF002620    |

|___|«Մանթաշով» գործարարների  |                 |_____________________|

|4. |միություն» հասարակական   |                 |JTFRV71J6MF002645    |

|___|կազմակերպություն         |                 |_____________________|

|5. |                         |                 |JTFRV71J3MF002652    |

|___|                         |                 |_____________________|

|6. |                         |                 |JTFRV71JXMF002650    |

|___|                         |                 |_____________________|

|7. |                         |                 |JTFRV71J1MF002679    |

|___|_________________________|_________________|_____________________|

|8. |Նիկոլայ Սարկիսով         |TOYOTA LC hardtop|JTFRV71J1LF002602    |

|___|                         |VDJ78            |_____________________|

|9. |                         |                 |JTFRV71J3LF002603    |

|___|                         |                 |_____________________|

|10.|                         |                 |JTFRV71J5LF002585    |

|___|                         |                 |_____________________|

|11.|                         |                 |JTFRV71J2LF001880    |

|___|                         |                 |_____________________|

|12.|                         |                 |JTFRV71J7LF001888    |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2164-Ա
Որոշում