Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԴԻ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԴԻ ԸՆԴ ԷՅՋ ԳՐՈՒՊ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2176-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԴԻ ԸՆԴ ԷՅՋ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված վարկային պայմանագրի 2.5-րդ կետում կատարել փոփոխություն և այն սահմանել հետևյալ կերպ` «2.5 Վարկի օգտագործման համար հաշվեգրվում են տոկոսներ` փաստացի ստացած և չմարված մնացորդի համար տարեկան 6,25 (վեց ամբողջ քսանհինգ հարյուրերորդական) տոկոս տոկոսադրույքով, ընդ որում` 2020 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 (երկու) տոկոս տոկոսադրույքով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև վարկի մարման վերջնաժամկետը` 10,4 (տաս ամբողջ չորս հարյուրերորդական) տոկոս տոկոսադրույքով: Հաշվարկված տոկոսների վճարումը կատարվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին: Եթե նախատեսված օրը ոչ բանկային օր է, ապա վճարումը կատարվում է դրան հաջորդող առաջին բանկային օրը:».

2) 2020 թվականի ընթացքում համավարակի հետևանքներով պայմանավորված սույն որոշման 1-ին ենթակետում նշված վարկային պայմանագրի շրջանակներում «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տոկոսագումարների վճարման կետանցի դիմաց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկելի բանկային տոկոսների պահանջ չներկայացնել:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2176-Ա
Որոշում