Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ ...

 

 

040.0745.140801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2001 թվականի N 745

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 787 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման և «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ու «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին» N 283 որոշման համաձայն լուծարվող «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Լոռու մարզպետին:

2. Լոռու մարզպետին` մինչև 2001 թվականի սեպտեմբերի 1-ը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի N 283 որոշմամբ ստեղծված լուծարման հանձնաժողովների կազմում` դրանցում ընդգրկելով մարզպետարանի ներկայացուցիչների, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շարունակել լուծարման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների մասին» N 787 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «Լոռու մարզպետին», իսկ «մինչև 2001 թվականի մարտի 31-ը» բառերը` «մինչև 2002 թվականի մարտի 31-ը» բառերով.

բ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Սահմանել, որ «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարման նպատակով` «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության աշխատավարձի և վերջնահաշվարկների պարտքերը մարելուց հետո այդ ընկերությունների գույքի իրացումից գոյացած միջոցներն ուղղվում են «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատավարձի և վերջնահաշվարկների պարտքերի մարմանը: Աշխատավարձի և վերջնահաշվարկների պարտքերը մարելուց հետո նշված ընկերություններն իրենց գույքի իրացումից գոյացած միջոցներն ուղղում են մնացած պարտավորությունների կատարմանը»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2001
N 745
Որոշում