Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.11.1994  -ից մինչեւ     -ը:
 

 

i

/ուժը կորցրել է 1996թ հուլիսի 1-ից 29.02.96 թիվ 68 որոշմամբ/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 1994 թվականի N 521

 

Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների

տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի

ժամանակ առաջացած փոխադարձ պարտքերի մասին

 

Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած ժամկետանց դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մարման կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ժամանակավորապես կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի N 292 որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 1993 թվականի հոկտեմբերի 26-ը միասնական դրամական համակարգի ժամանակ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև գործառնությունների գծով առաջացած կրեդիտորական պարտքերի պետական բյուջե գանձումը` հայցի վաղեմության ժամկետները լրանալու դեպքերում և դեբիտորական պարտքերի դուրսգրումը, մինչև միջկառավարական համապատասխան համաձայնագրերի կնքումը:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշման ընդունումը գործող կարգի համաձայն արդեն իսկ գանձված կրեդիտորական պարտքերի և դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գծով վերահաշվարկներ չեն կատարվում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը' Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ նախատեսված ժամկետանց կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վերագնահատման կարգը, այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.1994
N 521
Որոշում