Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2021 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման`

i

1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերով.

2) N 2 հավելվածի`

ա. 23-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի մանկավարժական կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն.

4) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի ուսանողների կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի ուսանողական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն:»,

բ. 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«33. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 22-րդ և 23-րդ կետերի պահանջներին համապատասխան: Թափուր տեղ առաջանալուց հետո տնօրենը տասնօրյա ժամկետում լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն և (կամ) առաջարկություն:»,

գ. 66-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«66. Ուսումնարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,

դ. 66-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 66.1-ին կետով.

i

«66.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ուսումնարաններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես ուսումնարաններին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան ուսումնարաններին փոխանցելու համար:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման`

i

1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերով.

2) N 2 հավելվածի և N 3 հավելվածի` համապատասխանաբար.

ա. 23-րդ կետերի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի մանկավարժական կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն.

4) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի ուսանողների կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի ուսանողական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն:»,

բ. 33-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«33. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 22-րդ և 23-րդ կետերի պահանջներին համապատասխան: Թափուր տեղ առաջանալուց հետո տնօրենը տասնօրյա ժամկետում լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն և (կամ) առաջարկություն:»,

գ. 66-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«66. Քոլեջն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,

դ. 66-րդ կետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 66.1-ին կետով.

i

«66.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քոլեջներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես քոլեջներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան քոլեջներին փոխանցելու համար:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.01.2021
N 71-Ն
Որոշում