ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2020 թվականի N 52-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2067-Լ ԵՎ N 2061-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2118-Լ ԵՎ N 2119-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2067-Լ և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին» N 2061-Լ որոշումների հավելվածների 2-րդ կետերում «որոշման» բառը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2118-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) 2-րդ կետում «որոշմամբ» բառը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով» բառերով.
i
2) 6-րդ կետում «ինչպես առձեռն, այնպես էլ» բառերը փոխարինել «առձեռն կամ» բառերով.
i
3) 10-րդ կետը «քաղաքացիների տվյալների» բառերից հետո լրացնել «, Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման շահառուների ցանկում ներառված տվյալների» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը հաստատելու մասին» N 2119-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) 3-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով» բառերով.
i
2) 4-րդ կետում «ինչպես առձեռն, այնպես էլ» բառերը փոխարինել «առձեռն կամ» բառերով.
i
3) 25-րդ կետը «քաղաքացիների տվյալների» բառերից հետո լրացնել «, Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման շահառուների ցանկում ներառված տվյալների» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 21
Երևան