Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀՀ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1868-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Աշխատանքային իրավունքների պաշտպանության բարձրացում` գործառնական ընթացակարգերի արդյունավետության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը` համաձայն N 1 հավելվածի:

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից «Կովիդ 19 արագ արձագանքման մարմին» ծրագրի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը` համաձայն N 3 հավելվածի:

4. Որպես նվիրատվություն ընդունված, սույն որոշման հավելվածներում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածներում նշված գույքն ի պահ է հանձնված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների հետ կնքել նվիրատվության պայմանագիր` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 26-ի

N 1868-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը              |Քանակը|Միավորը|Միավորի |Ընդհանուր |

|ը/կ|                              |      |       |արժեքը  |(դրամ)    |

|   |                              |      |       |(դրամ)  |          |

|___|______________________________|______|_______|________|__________|

|1. |Պլանշետ (Lenovo Tab 4-8       |30    |հատ    |119.000 |3.570.000 |

|   |(MSM8917 (425) 2G/SSD16/LTE/  |      |       |        |          |

|   |Android 8 1280x800 Black      |      |       |        |          |

|   |ZA2D0036RU) լրակազմ           |      |       |        |          |

|___|______________________________|______|_______|________|__________|

|2. |Intel Xeon Quad-Core 10GHz 8MB|1     |հատ    |500.000 |500.000   |

|   |CPU 4GB DDR3 PC3-10600 133 MHz|      |       |        |          |

|   |Memory 2x500GB 7,2K 3Gb/s SATA|      |       |        |          |

|   |3,5 Smart Array B110i SATA    |      |       |        |          |

|   |RAID Controller սերվերային    |      |       |        |          |

|   |տեխնիկա                       |      |       |        |          |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 26-ի

N 1868-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը            |Քանակը|Միավորը|Միավորի   |Ընդհանուր |

|ը/կ|                            |      |       |արժեքը    |արժեքը    |

|   |                            |      |       |(դրամ)    |(դրամ)    |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|1. |Սառնարան (Hisense)          |2     |հատ    |714.000   |1.428.000 |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|2. |Բժշկական պահարան            |2     |հատ    |411.000   |822.000   |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|3. |Մանիպուլացիոն սեղան         |2     |հատ    |2.510.000 |5.020.000 |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|4. |Օդի մանրէազերծիչ            |2     |հատ    |1.010.000 |2.020.000 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 26-ի

N 1868-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի Անվանումը            |Քանակը|Միավորը|Միավորի   |Ընդհանուր |

|ը/կ|                            |      |       |արժեքը    |արժեքը    |

|   |                            |      |       |(դրամ)    |(դրամ)    |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|1. |Համակարգիչ - Dell Inspiron  |14    |հատ    |290.400   |4.065.600 |

|   |3593 156» HD i3-1005G1/4GB/ |      |       |          |          |

|   |1TB/DVD-RW/Win 10 pro       |      |       |          |          |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|2. |Wifi սարք - Mikrotik        |1     |հատ    |55.150    |55.150    |

|   |Ubiquiti UNIFI UAP-AC-LR    |      |       |          |          |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|3. |Տպիչ սարք - Canon i-Sensys  |3     |հատ    |96.900    |290.700   |

|   |LBP223dw/cable              |      |       |          |          |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|4. |Տպիչ սարք - Canon i-Sensys  |2     |հատ    |61.200    |122.400   |

|   |LBP113W/cable               |      |       |          |          |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|5. |Բացմաֆունկցիոնալ տպիչ սարք  |2     |հատ    |181.050   |362.100   |

|   |Canon i-SENSYS MF - 443dw/  |      |       |          |          |

|   |cable                       |      |       |          |          |

|___|____________________________|______|_______|__________|__________|

|6. |Ջերմային պատկեր ապահովող    |1     |հատ    |2.949.161 |2.949.161 |

|   |սարք (Mobotix S16B)         |      |       |          |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2020
N 1868-Ա
Որոշում