ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-3-Ո-5
2021թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ ԲԴԽ-40-Ո-110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետը «միավորները» բառից հետո լրացնել «, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը» բառերով,
i
2) Որոշման 1-ին հավելվածի 15-րդ, 16-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
3) Որոշման 1-ին հավելվածի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«36. Խորհրդի նիստը նախագահողը հավակնորդին առաջարկում է վիճակահանությամբ ընտրելու Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված մեկ խնդիր, իսկ միասնական ցուցակում որպես գիտական աստիճան ունեցող անձ ընդգրկված հավակնորդին` նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկ հակիրճ իրավական հարց (այսուհետ` Հարցեր)»,
i
4) Որոշման 1-ին հավելվածի 41-րդ կետը լրացնել 4.1-ին ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«4.1) բարեվարքությունը,»,
i
5) Որոշման 1-ին հավելվածի 43-րդ կետում «4-10-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 4-10-րդ» բառերով,
i
6) Որոշման 2-րդ հավելվածով հաստատված հարցաթերթի ձևը 4-րդ տողից հետո լրացնել նոր` 4.1-ին տողով` հետևյալ բովանդակությամբ.
|___|_____________________________________________|______|____________|
|4.1|Բարեվարքությունը | | |
|___|_____________________________________________|______|____________|
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2021թ. հունվարի 25
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքէջում (www.court.am)` 25 հունվարի 2021 թվական: