Սեղմել Esc փակելու համար:
{30.01.2021 - 07.08.2021} ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.01.2021 - 07.08.2021} ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.01.2021  -ից մինչեւ   07.08.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1091-Ն

 

ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, ապահովել սույն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման պայմանագրի օրինակելի ձևի մշակումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 29

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 22-ի

N 1091-Ն որոշման

 

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան կառուցակարգերի ներդրման միջոցով աջակցելուն` ապահովելով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:

2. Ծրագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

i

1) համապատասխան մարմին (գործատու)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն.

2) պատասխանատու ստորաբաժանում` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ծրագրի իրականացման համար պատասխանատու նշանակված տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանում.

3) զինծառայող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներ.

4) ծրագրի մասնակից` համապատասխան մարմնի ղեկավարին դիմում ներկայացնելու միջոցով ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և ծրագրի մասնակիցների ռեեստրում ընդգրկված զինծառայող.

5) ծրագրի մասնակիցների ռեեստր` ծրագրի մասնակիցների և նրանց վերաբերյալ տվյալների միասնական համակարգ, որը ձևավորվում և վարվում է համապատասխան մարմնում.

6) համագործակցող վարկատու կազմակերպություն` զինծառայողին (այդ թվում` համավարկառուներին) սույն ծրագրով սահմանված պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրող վարկատու կազմակերպություն.

7) պետական աջակցություն` ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցություն, որը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով տոկոսագումարի սուբսիդավորման, վարկի ստացման նպատակով կանխավճարի, իսկ անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում` նաև վարկի վճարված տոկոսագումարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի, ինչպես նաև սույն ծրագրի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերում` վարկի մայր գումարի մարման ֆինանսավորման եղանակներով.

8) զինծառայողի ընտանիքի անդամ` զինծառայողի ամուսինը, զավակը, ծնողը, զինծառայողի և (կամ) նրա ամուսնու քույրը և (կամ) եղբայրը, զինծառայողի ամուսնու ծնողը (այսուհետ` նաև համավարկառուներ):

(2-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1279-Ն որոշում)

 

II. ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող է ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 500 զինծառայող:

i

4. Ծրագրի գործողությունը չի տարածվում օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա, ինչպես նաև զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման այլ պայմանագրի վրա:

(4-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1855-Ն որոշում)

5. Ծրագրի շրջանակում զինծառայողին (համավարկառուին) բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողների դեպքում` ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին:

i

6. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան, կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը, ընդ որում, բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում, բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում (կառուցումը կարող է իրականացվել նաև իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի կողմից):

(6-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1279-Ն որոշում)

7. Ծրագրի հիփոթեքային բաղադրիչի նկարագրությունն այսպիսին է.

i

1) կանխավճարի և (կամ) կառուցապատման ֆինանսավորում`

ա. անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը, և ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ վարկերը տրամադրվում են ձեռք բերվող (կառուցվող) բնակարանի կամ անհատական բնակելի տան արժեքի մինչև 90 տոկոսի չափով,

բ. երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 30 տոկոսը` բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված դեպքերի, ընդ որում, բոլոր դեպքերում պետության կողմից ֆինանսավորվում է բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը,

գ. երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կարող է կազմել բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող` ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, կամ առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն` ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 30 տոկոսի և պետության կողմից 10 տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: Ընդ որում, այլ բնակելի անշարժ գույքի գրավադրման պայմանի առկայության դեպքում երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, իսկ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն ձեռք բերելու պայմանի դեպքում ապահովագրության պահանջը դադարում է գործել` այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70 տոկոսի: Համագործակցող վարկատու կազմակերպությունն ազատ է որպես գրավ ընդունելու կամ չընդունելու, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվող այլ բնակելի անշարժ գույք.

դ. անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում պետության կողմից ֆինանսավորվում է անհատական բնակելի տան կառուցապատման արժեքի (նախահաշվի) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետով սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը, ընդ որում, ինքնուրույն կարգով իրականացվող կառուցապատման վարկի դեպքում պետության կողմից ֆինանսավորումն իրականացվում է վարկի վերջին փուլի տրամադրման ժամանակ, իսկ վարկերը տրամադրվում են կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատման արժեքի (նախահաշվի) մինչև 80 տոկոսի չափով` միանվագ, երբ կառուցապատումն իրականացվում է կառուցապատողին պատվիրակման միջոցով կամ առանձին փուլերով, երբ կառուցապատումն իրականացվում է զինծառայողի կողմից ինքնուրույն կարգով: Ընդ որում, այլ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, և վերջին փուլով տրամադրված գումարը չի կարող գերազանցել վարկի գումարի 20%-ը.

2) վարկի տարեկան տոկոսադրույքը`

ա. անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում` առավելագույնը 7 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսագումարի 3 տոկոսային կետը: Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուի համար հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 4 տոկոս: Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալու իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ. երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույք գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը, ընդ որում, պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից` 3 տոկոսային կետը: Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուի համար հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի վրա չի տարածվում սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված` իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկի վերադարձման պայմանը.

գ. անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքը գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը, ընդ որում, պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից` 3 տոկոսային կետը: Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալու իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.

4) վարկի մարման եղանակը` անուիտետային: Ընդ որում, վարկառուի կողմից հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուի համար չի կարող սահմանվել կամ կիրառվել որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն.

5) կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում վարկատու կազմակերպության կողմից չեն գանձվում վարկի հայտի ուսումնասիրման, վարկի տրամադրման, վարկի ձևակերպման միանվագ, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական վճարներ` բացառությամբ ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարների.

6) ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորվում են`

ա. անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում` «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի շրջանակում,

բ. երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տան կառուցման դեպքում` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության ծրագրի շրջանակում:

(7-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1855-Ն, 06.08.2021 թիվ 1279-Ն որոշումներ)

 

III. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

8. Վարկավորման ծրագրի ընթացքում զինծառայողի զոհվելու (մահանալու) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մարվում է հիփոթեքային վարկի մայր գումարը` հետևյալ չափորոշիչներով`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին` դեպքի օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարն ամբողջությամբ.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին` դեպքի օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 70 տոկոսը.

3) զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին` դեպքի օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 50 տոկոսը.

4) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման, կամ առաջացած հիվանդության պատճառական կապով մահացած զինծառայողի ընտանիքին` մահվան օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 70 տոկոսը.

5) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման, կամ առաջացած հիվանդության պատճառական կապով մահացած զինծառայողի ընտանիքին` մահվան օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 50 տոկոսը.

6) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման, կամ առաջացած հիվանդության պատճառական կապով մահացած զինծառայողի ընտանիքին` մահվան օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 30 տոկոսը:

9. Վարկավորման ծրագրի իրականացման ընթացքում ստացած վնասվածքի, խեղման կամ առաջացած հիվանդության հետևանքով զինծառայողի հաշմանդամ ճանաչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մարվում է հիփոթեքային վարկի մայր գումարը` հետևյալ չափորոշիչներով`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքի, խեղման կամ առաջացած հիվանդության հետևանքով`

ա. 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 50 տոկոսը,

բ. 2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 40 տոկոսը.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ առաջացած հիվանդության հետևանքով`

ա. 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 30 տոկոսը,

բ. 2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 20 տոկոսը.

3) զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի, խեղման կամ առաջացած հիվանդության հետևանքով`

ա. 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 20 տոկոսը,

բ. 2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 15 տոկոսը:

10. Վարկավորման ծրագրի իրականացման ընթացքում զինծառայողի` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու (եթե չի սահմանվում հաշմանդամություն) հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու կամ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մարվում է հիփոթեքային վարկի մայր գումարը` համապատասխանաբար զինվորական ծառայությունից արձակվելու կամ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչվելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 10 տոկոսը:

11. Սույն ծրագրի 8-10-րդ կետերում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկի մայր գումարը մարվում է զինծառայողի և (կամ) զինծառայողի ընտանիքի անդամի դիմումի հիման վրա` դիմումը համապատասխան մարմնում մուտք լինելու օրվանից 30 բանկային օրվա ընթացքում:

i

12. Սույն ծրագրի 8-10-րդ կետերում նշված, ինչպես նաև օրենքով սահմանված այլ հիմքով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում զինծառայողի համար դադարում է պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման պայմանը, իսկ եկամտային հարկի վերադարձման գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով (զինվորական ծառայությունից արձակվելուց հետո վարձու աշխատող հանդիսանալու դեպքում): Սույն կետի համաձայն պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորումը չի դադարում, եթե զինծառայողի հետ համավարկառու է հաշվառվել զինծառայողի` զինծառայող հանդիսացող ընտանիքի անդամը կամ եթե զինծառայողը կառուցվածքային փոփոխության արդյունքում Պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված կարգով նշանակվել է քաղաքացիական ծառայության պաշտոնի: Զինծառայողի` զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում, ինչպես նաև սույն կետի համաձայն քաղաքացիական ծառայողի` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու դեպքերում համապատասխան մարմինը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել վերաֆինանսավորող կազմակերպությանը:

(12-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1855-Ն որոշում)

13. Վարկավորման ծրագրի իրականացման ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելուց հետո կրկին զինվորական ծառայության անցնելու դեպքում զինծառայողի համար կրկին ծագում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված կարգով պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման և եկամտային հարկի վերադարձման պայմանները: Սույն կետի դրույթները գործում են նաև զինծառայողին զինվորական ծառայությունից անհիմն արձակելու և հետագայում զինվորական ծառայությունում վերականգնելու դեպքում` անհիմն արձակված լինելու ժամանակահատվածի համար:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 22-ի

N 1091-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների` Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման (այսուհետ` բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերում) նպատակով արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառման նպատակներով պետության և զինծառայողի միջև հարաբերությունների գլխավոր սկզբունքը զինծառայողի վճարունակությունը և նրա ստանձնած պարտավորությունների կատարման պատշաճությունն է:

3. Զինծառայողի համաձայնության դեպքում` նրա ընտանիքի անդամները, ովքեր պատրաստ են զինծառայողի բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը, կարող են ներառվել` որպես համավարկառուներ:

4. Ծրագրի շրջանակում տրամադրված հիփոթեքային վարկի սպասարկման ընթացքում, զինծառայողի ցանկությամբ և համագործակցող վարկատու կազմակերպության համաձայնությամբ, համավարկառուն (համավարկառուները) կարող է (կարող են) փոխվել, եթե ծրագրի մասնակիցը ցանկանում է բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման նպատակով գնման ֆինանսավորման համար իր հետ վարկային պարտավորություններ ստանձնած ընտանիքի անդամին փոխարինել ընտանիքի մեկ այլ անդամով:

 

II. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 1 հավելվածի պայմաններով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման ցանկություն ունեցող զինծառայողը համապատասխան մարմնի ղեկավարին ներկայացնում է դիմում-հայտ: Յուրաքանչյուր տարվա համար դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետ է սահմանվում տվյալ տարվա հունվար, փետրվար և մարտ ամիսները, որի վերաբերյալ համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով տեղեկացվում են տվյալ մարմնի զինծառայողները: Դիմում-հայտը ներկայացնելու փաստը համարվում է սույն կարգով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների` պետության առաջարկած պայմանների ընդունում զինծառայողի կողմից:

i

6. Դիմում-հայտում նշվում են զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, զինվորական կոչումը, ստորաբաժանումը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հեռախոսահամարը, ընտանիքի` համավարկառու հանդիսացող անդամները (նշելով անունները, ազգանունները և զինծառայողի հետ ազգակցական կապը): Դիմում-հայտին կից ներկայացվում են`

1) զինծառայողի և նրա ընտանիքի` համավարկառու հանդիսացող անդամների անձը հաստատող փաստաթղթերի, զինծառայողի ծառայողական վկայականի պատճենները, անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում` նաև տնամերձ հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.

2) համագործակցող վարկատու կազմակերպության տեղեկանքը` զինծառայողին (ներառյալ` համավարկառուներին) կոնկրետ սահմանաչափով հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին:

(6-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1855-Ն որոշում)

7. Պատասխանատու ստորաբաժանումը վարում է ծրագրի մասնակիցների ռեեստր, որում գրանցվում են դիմում-հայտերի ստացման, համագործակցող վարկատու կազմակերպություններից ստացված տեղեկանքներում առկա վարկավորման չափի վերաբերյալ, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալները:

8. Դիմում-հայտերը ներկայացնելու համար սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի ավարտի օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանման կողմից անցկացվում է վարկավորման հավակնող զինծառայողների վիճակահանություն, եթե տվյալ տարվա վարկավորման ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին համագործակցող վարկատու կազմակերպության կողմից տրված տեղեկանք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում նախատեսված քանակից ավելի զինծառայող: Եթե տվյալ տարվա վարկավորման ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին համագործակցող վարկատու կազմակերպության կողմից տրված տեղեկանք ներկայացրած զինծառայողների թիվը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում յուրաքանչյուր տարվա համար նախատեսված թիվը, ապա վիճակահանություն չի անցկացվում: Ընդ որում, տվյալ տարվա վարկավորման ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին համագործակցող վարկատու կազմակերպության կողմից տրված տեղեկանքի հիման վրա ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունից օգտվում են օրենքով սահմանված կարգով բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման վերցված զինծառայողները, ովքեր չեն մասնակցում սույն կետում նշված վիճակահանությանը, իսկ նշված զինծառայողների թիվը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում յուրաքանչյուր տարվա համար նախատեսված թիվը գերազանցելու դեպքում այդ զինծառայողների տվյալները ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցվում են ըստ նրանց` բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման վերցնելու օրվա, ամսվա և տարվա հերթականության:

9. Վիճակահանության անցկացման շրջանակներում վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում նախատեսված թվին համապատասխանող թերթիկների վրա նշվում է «Վ» տառը, իսկ մնացած թերթիկներն առանց նշման են: Վիճակահանության թերթիկները նախապես կնքվում են համապատասխան մարմնի կնիքով և վիճակահանության թմբուկում դրվում են ծալված վիճակում` այնպես, որպեսզի նշումը չերևա:

10. Սույն կարգի 8-րդ կետում նախատեսված և սույն կարգի 9-րդ կետի համաձայն նշումով վիճակահանության թերթիկ հանած, իսկ վիճակահանություն չանցկացվելու դեպքում` համապատասխան զինծառայողների տվյալները գրանցվում են ծրագրի մասնակիցների ռեեստրում, և հինգ աշխատանքային օրվա ընթացքում զինծառայողին պատասխանատու ստորաբաժանման կողմից տրվում է տեղեկանք` ծրագրի շրջանակներում համագործակցող վարկատու կազմակերպություն ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում է զինծառայողի կողմից ծրագրին մասնակցելու դիմում-հայտ ներկայացվելու, տվյալ մարմնի կողմից զինծառայողի հիփոթեքային վարկի կանխավճարի տրամադրման և տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման պատրաստակամության մասին: Վիճակահանության արդյունքների քանակական տվյալները հրապարակվում են:

i

10.1. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն զինծառայողին տրված տեղեկանքն ուժի մեջ է ոչ ավելի, քան տեղեկանքի տրման օրացուցային տարվա մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ 2020 թվականի համար տրված տեղեկանքը` մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ, որը լրանալու դրությամբ զինծառայողի կողմից սույն կարգի 11-րդ կետում նախատեսված պայմանագիրը պատասխանատու ստորաբաժանում չներկայացվելու դեպքում պատասխանատու ստորաբաժանման կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրառում է կատարվում ծրագրի մասնակիցների ռեեստրում` տվյալ զինծառայողի համար սույն կարգով սահմանված վարկավորման ծրագիրը դադարած լինելու մասին: Տեղեկանքի տրման օրվանից եռամսյա ժամկետում զինծառայողը կարող է հրաժարվել ծրագրին մասնակցելու իրավունքից` դիմում ներկայացնելով համապատասխան մարմնի ղեկավարին և հետ վերադարձնելով տրված տեղեկանքը: Եթե ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների քանակը չի գերազանցում տվյալ տարվա վարկավորման ծրագրի շրջանակում վիճակահանությանը մասնակցած և առանց նշման թերթիկ հանած զինծառայողների թվին, ապա վերջիններիս պատասխանատու ստորաբաժանման կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկանքը` այդ մասին անհրաժեշտ գրառում կատարելով ծրագրի մասնակիցների ռեեստրում, իսկ եթե առանց նշման թերթիկ հանած զինծառայողների քանակը գերազանցում է ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների թիվը, ապա առանց նշման թերթիկ հանած զինծառայողների մասնակցությամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր վիճակահանություն` սույն կարգի 9-րդ կետի պահանջների համաձայն:

(10.1-ին կետը լրաց. 26.11.2020 թիվ 1855-Ն, 27.01.2021 թիվ 83-Ն որոշումներ)

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման համաձայն համագործակցող վարկատու կազմակերպության հետ կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի մեկ օրինակը զինծառայողի կողմից ներկայացվում է պատասխանատու ստորաբաժանում` ծրագրի մասնակիցների ռեեստրում հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման վերաբերյալ տվյալները գրառելու, իսկ ևս մեկ օրինակը ներկայացվում է կանխավճարը և վարկի տոկոսի սուբսիդավորումն իրականացնող մարմին:

i

12. Ծրագրի շրջանակներում կանխավճարն իրականացվում է, և վարկի տոկոսը սուբսիդավորվում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 1 հավելվածի 8-10-րդ կետերում նախատեսված մայր գումարը մարվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին` Պաշտպանության նախարարության և համագործակցող վարկատու կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետում նշված ընկերությունների միջև կնքված համագործակցության հուշագրերի համաձայն:

(12-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1855-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2019
N 1091-Ն
Որոշում