Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1501-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1501-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի   |Անվանումը                    |Չափի   |Քանակը|Արժեքը (դրամ)|

|ը/կ|ծածկագիրը |                             |միավորը|      |             |

|___|__________|_____________________________|_______|______|_____________|

|1. |5603      |Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 50   |կգ     |36 000|16 318 952   |

|   |          |գրամ խտությամբ               |       |      |             |

|___|__________|_____________________________|_______|______|_____________|

|2. |5601      |Բամբակենման կտոր, 45 գրամ    |կգ     |24 000|21 188 160   |

|   |          |խտությամբ                    |       |      |             |

|___|__________|_____________________________|_______|______|_____________|

|3. |5603      |Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 25   |կգ     |24 000|12 211 200   |

|   |          |գրամ խտությամբ               |       |      |             |

|___|__________|_____________________________|_______|______|_____________|

|4. |3926      |Կրկնակի մետաղալարեր, պլաստիկ |կգ     |12 000|21 657 600   |

|   |          |ծածկված                      |       |      |             |

|___|__________|_____________________________|_______|______|_____________|

|5. |5604      |Հարթ առաձգական պարան/ժապավեն |կգ     |24 000|20 736 000   |

|___|__________|_____________________________|_______|______|_____________|

|6. |5603      |Մելթբլոուն 90%               |կգ     |24 000|28 800 000   |

|   |          |25 գրամ խտությամբ            |       |      |             |

|___|__________|_____________________________|_______|______|_____________|

|7. |5603      |Մելթբլոուն 99%               |կգ     |24 000|98 956 800   |

|   |          |25 գրամ խտությամբ            |       |      |             |

|___|__________|_____________________________|_______|______|_____________|

|8. |3926      |Առաձգական պարանի համար       |կգ     |5 400 |22 662 000   |

|   |          |արգելակիչ                    |       |      |             |

|___________________________________________________________|_____________|

|Ընդամենը                                                   |242 530 712  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2020
N 1501-Ա
Որոշում