Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 հունվարի 2021 թվականի N 120

 

ԳՈՒՅՔԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ կառավարության 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման հավելված 2-ը սահմանում է` հարկման բազայի որոշման նպատակով, համախառն եկամտից նվազեցվող շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստների չափերը: Վերը նշված որոշման հավելված 2-ի 4-րդ կետում բերված է աղյուսակ (շինարարության բնագավառում օգտագործվող նյութերի և բնական կորուստների չափերը պահպանման և տեղափոխման ժամանակ), որտեղ սահմանված են բնական կորուստների բնական մեծությունից տոկոսային արտահայտությամբ: Արդյո՞ք տվյալ որոշմամբ սահմանված կորուստները կիրառելի են նաև աղյուսակում նշված նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների ներմուծմամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումներում:

 

Պատասխան

i

«ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով` այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Նույն մասի կիրառության իմաստով` գույքի բնական կորուստ է համարվում գույքի պահպանության կամ տեղափոխության ընթացքում ֆիզիկաքիմիական, մեխանիկական կամ կենսաբանական գործոնների ազդեցությամբ պայմանավորված` գույքի քաշի, չափի, ծավալի և (կամ) քանակի նվազումը: Կառավարության կողմից բնական կորստի չափ սահմանված չլինելու կամ բնական կորստի չափը կառավարության սահմանած չափը գերազանցելու դեպքում համախառն եկամուտը այդ կորստի չափով (բնական կորստի չափը կառավարության սահմանած չափը գերազանցելու դեպքում` գերազանցող չափով) չի նվազեցվում:

ՀՀ կառավարության 13.12.2018թ. «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող շինարարական նյութերի բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների, օդերևութաբանական գործոնների ազդեցության, ոչ կատարյալ տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև կարող են առաջանալ նյութերի ընդունման, պահպանման և շինարարության համար բացթողման ժամանակ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1940-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 13.12.2018թ. N 1467-Ն որոշման 2-րդ հավելվածում կատարված համապատասխան փոփոխությունների արդյունքում վերոնշյալ հավելվածով սահմանված կարգավորումները կիրառելի են նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնողների, ներմուծող-վաճառող ընկերությունների համար: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոնշյալ փոփոխություններով սահմանված կարգավորումները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.01.2021
N 120
Իրազեկման թերթիկ