Սեղմել Esc փակելու համար:
ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 հունվարի 2021 թվականի N 121

 

ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությունը, գովազդի տեղադրման պայմանագրի համաձայն` էլեկտրոնային եղանակով համացանցում գովազդի տեղադրման և տարածման ծառայություններ է մատուցում ՌԴ ռեզիդենտ «Բ» կազմակերպությանը: Համաձայն ՌԴ օրենսդրությանը «Ա» կազմակերպությունը հաշվառվել է ՌԴ հարկային մարմնում և ՌԴ հարկային օրենսգրքի 174.2 հոդվածի ՌԴ պետական բյուջե է վճարում ավելացված արժեքի հարկ:

Տվյալ դեպքում ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս ռեզիդենտ շահութահարկ վճարողը համախառն եկամտից կարո՞ղ է նվազեցնել ՌԴ հարկային օրենսգրքի 174.2 հոդվածով սահմանված կարգով հաշվետու ժամանակահատվածում հաշվարկած և ՌԴ պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի գումարը:

Պատասխան ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով «-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,

i

- 121-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով «-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև չփոխհատուցվող և օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները:

Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են չփոխհատուցվող և օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները (տվյալ դեպքում` ՌԴ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ն)` օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի առկայության դեպքում` օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.01.2021
N 121
Իրազեկման թերթիկ