ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 1240-Լ
i
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետը, 11-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել
1) ուսման վարձի փոխհատուցման նպատակով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողներին եկամտային հարկի գումարների վերադարձի դիմումի ձևը (Ձև N 1)` համաձայն N 1 հավելվածի,
2) ուսման վարձի փոխհատուցման նպատակով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողներին եկամտային հարկի գումարների վերադարձ կատարելու մասին եզրակացության ձևը (Ձև N 2)` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 1240-Լ հրամանի
Ձև N 1
ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման
վարչության սպասարկման թիվ ____ բաժին
ԴԻՄՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ (ՈՒՍԱՆՈՂ) ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ
._____________________________________________________________________.
|Վարձու աշխատող սովորողի (ուսանողի) անուն, | ՀԾՀ |
|ազգանուն | |
|_____________________________________________|_______________________|
|_____________________________________________|_______________________|
|ՀՀ-ում բնակության վայրի հասցե | |
|_____________________________________________|_______________________|
|Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, | |
|էլեկտրոնային փոստի հասցե և այլն) | |
|_____________________________________________|_______________________|
|Դիմումի ներկայացման ամսաթիվ | |
._____________________________________________________________________.
Խնդրում եմ ____________________________________________________-ի հետ
(Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված
բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը)
«___» «____» 20 թ. կնքված N______________________ պայմանագրի շրջանակներում _________________________________________________________ մասնագիտություն
(Մասնագիտության ծածկագիրը և անվանումը) ստանալու նպատակով_______________________ ուսումնական տարվա համար իմ կողմից վճարված ուսման վարձի գումարի չափով վերադարձնել «___»______ 20 թ.-ից մինչև «___»__________ 20 թ.-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող եկամտային
հարկի գումարները`
.__________________________________________________________________.
|Բանկը, |Հաշվի |Աշխատա- |Աշխատա- |Հաշվարկված|Ուսում-|Վերա- |
|որին |համարը,|վարձ և |վարձ և |եկամտային |նական |դարձման |
|փոխանց- |որին |դրան |դրան |հարկի |տարվա |ենթակա |
|վելու է |փոխանց-|հավասա- |հավասա- |մասով |համար |եկամտային|
|վերա- |վելու է|րեցված |րեցված |միասնական |վճարած |վարձի |
|դարձվող |վերա- |վճարումը |վճարումը |հաշվին |ուսման |հարկի |
|գումար |դարձվող|կատարած |կատարած |վճարված |գումարի|գումար |
| |գումար |գործատուի|գործատուի|գումար |չափ |(դրամ) |
| | |անվանում |ՀՎՀՀ |(դրամ) |(դրամ) | |
| | |(դրամ) | | | | |
|_________|_______|_________|_________|__________|_______|_________|
|_________|_______|_________|_________|__________|_______|_________|
|_________|_______|_________|_________|__________|_______|_________|
|_____________________________________|__________|_______|_________|
| Ընդամենը | | | |
.__________________________________________________________________.
Տեղեկացված եմ, որ
ա) կարող եմ օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար,
բ) եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման և օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունենալու դեպքում կարող եմ օգտվել դրանցից միայն մեկից:
Սովորող (ուսանող) վարձու աշխատողի
անունը, ազգանունը և ստորագրությունը _______________ _____________
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 1240-Լ հրամանի
Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ (ՈՒՍԱՆՈՂ) ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|Վարձու աշխատող սովորողի (ուսանողի) անուն, | ՀԾՀ |
|ազգանուն | |
|_____________________________________________|_______________________|
|_____________________________________________|_______________________|
|Սովորողի (ուսանողի) կոնտակտային տվյալներ | |
|(հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե | |
|և այլն) | |
|_____________________________________________|_______________________|
|Եկամտային հարկի վերադարձման հաշվետու | Սկիզբ | Ավարտ |
|ժամանակաշրջան |(օր/ամիս/ |(օր/ամիս/ |
| |տարի) |տարի) |
| |___________|___________|
| | | |
._____________________________________________________________________.
Սովորողի (ուսանողի) կողմից «__»___________» 20 թ. ներկայացված դիմումի համաձայն` «__»______ «20 թ. N պայմանագրով ուսումնական տարվա համար վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վճարված եկամտային հարկի գումարից (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) ենթակա է վերադարձման`
.______________________________________________________.
|Բանկը, որին |Հաշվի համարը,|Ուսումնական |Վերադարձման |
|փոխանցվելու է|որին փոխանց- |տարվա համար |Ենթակա |
|վերադարձվող |վելու է |վճարած ուսման|եկամտային |
|գումար |վերադարձվող |վարձի գումարի|հարկի գումար|
| |գումար |չափ (դրամ) |(դրամ) |
|_____________|_____________|_____________|____________|
|___________________________|_____________|____________|
| Ընդամենը | | |
.______________________________________________________.
Եզրակացության կազմման ամսաթիվ ___ ________________ 20___ թ.
ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների
սպասարկման վարչության սպասարկման թիվ ________
բաժնի պետ _____________________ _____________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)