Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

26 ապրիլի 2019 թվականի N 289-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019

ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ի ԹԻՎ 82-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունների, ինչպես նաև այլ ստորաբաժանումների համագործակցության ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 82-և հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 3-րդ կետում «առաջնահերթ համապատասխան որոշումը ստանալու օրվանից 10 օրյա ժամկետում, ինչն առանձին դեպքերում, համապատասխան հիմնավորմամբ կարող է երկարացվել ևս 20 օրով» բառերը փոխարինել «հնարավորինս սեղմ ժամկետներում» բառերով:

2) Հավելվածի 4-րդ կետում «ստուգման ակտը ներկայացվելուց և ակտով առաջադրված պարտավորություններն ակտն անբողոքարկելի դառնալուց հետո 10-օրյա ժամկետում չվճարվելուց հետո» բառերը փոխարինել «ստուգման ակտի կազմմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.02.2019
N 289-Լ
Հրաման