Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1944-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման հավելվածի 11-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) շարժական գույքը (տրանսպորտային միջոցներ. այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում համայնքին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին (այսուհետ` համայնքներ)` գույքի նպատակային նշանակության և հանրօգուտ նպատակներով օգտագործման պայմանով (կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով` մինչև հիմնական ուժերի ժամանումը)` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքների ղեկավարներին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը.

2) նվիրաբերության պայմանագրերում սահմանել, որ`

ա. պայմանագրերի նոտարական վավերացման (պայմանագրի նոտարական վավերացման դեպքում) և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով և միջոցներով,

բ. նվիրաբերության պայմանագրերի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիմել նվիրաբերությունը վերացնելու պահանջով և նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և առաջարկել համայնքների ղեկավարներին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1944-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|N |Մարզը, համայնքը   |Տրանսպորտային|Թողարկ-|Տեխնիկական|Հենասարքի|Վերագնա-|

|  |                  |միջոցի մակ-  |ման տա-|անձնագրի  |համարը   |հատված  |

|  |                  |նիշը և  պետ- |րեթիվը |համարը    |         |(շուկա- |

|  |                  |համարանիշը   |       |          |         |յական)  |

|  |                  |             |       |          |         |արժեքը  |

|  |                  |             |       |          |         |(դրամ)  |

|__|__________________|_____________|_______|__________|_________|________|

|1.|ՀՀ Արմավիրի մարզի |Զիլ 130 ԱԲ 40|1989   |SB 832831 |2929458  |117 971 |

|  |Երվանդաշատ համայնք|823 vv 01    |       |          |         |        |

|__|__________________|_____________|_______|__________|_________|________|

|2.|ՀՀ Սյունիքի մարզի |Զիլ 130 ԱԲ   |1986   |SB 831589 |2544608  |108 533 |

|  |Կապան համայնք     |40 510 vv 01 |       |          |         |        |

|__|__________________|_____________|_______|__________|_________|________|

|3.|ՀՀ Գեղարքունիքի   |Զիլ 130 ԱԲ 40|1987   |SB 832644 |203020   |111 507 |

|  |մարզի Շողակաթ     |651 vv 01    |       |          |         |        |

|  |համայնք           |             |       |          |         |        |

|__|__________________|_____________|_______|__________|_________|________|

|4.|ՀՀ Վայոց ձորի     |Զիլ 131 ԱԲ 40|1988   |SB 832676 |001732   |135 493 |

|  |մարզի Արենի       |702 vv 01    |       |          |         |        |

|  |համայնք           |             |       |          |         |        |

|__|__________________|_____________|_______|__________|_________|________|

|5.|ՀՀ Տավուշի մարզի  |Զիլ 130 ԱԲ 40|1985   |SB 844668 |2331134  |105 714 |

|  |Այրում համայնք    |703 vv 01    |       |          |         |        |

|__|__________________|_____________|_______|__________|_________|________|

|6.|ՀՀ Վայոց ձորի     |Զիլ 130 ԱԲ 40|1982   |SB 832911 |1985914  |98 072  |

|  |մարզի Զառիթափ     |838 vv 01    |       |          |         |        |

|  |համայնք           |             |       |          |         |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1944-Ա
Որոշում