Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1968-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա համայնքում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա համայնքին` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա համայնքի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1968-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՐԱ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը          |Անշարժ գույքի   |Անշարժ|Հողա-|Անշարժ |Հաշ-  |

|ը/կ|                        |անվանումը       |գույքի|մասի |գույքի |վեկըշ-|

|   |                        |                |մակե- |մակե-|սկզբնա-|ռային |

|   |                        |                |րեսը  |րեսը |կան    |(մնա- |

|   |                        |                |(քառ. |(հա) |արժեքը |ցորդա-|

|   |                        |                |մետր) |     |(դրամ) |յին)  |

|   |                        |                |      |     |       |արժեքը|

|   |                        |                |      |     |       |(դրամ)|

|___|________________________|________________|______|_____|_______|______|

|1. |ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ |վարչական շենք   |2052.3|0.83 |4999.3 |0     |

|   |Մարգարա                 |                |      |     |       |      |

|___|________________________|________________|______|_____|_______|______|

|2. |ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ |կաթսայատուն     |238.4 |0.083|2044.5 |0     |

|   |Մարգարա                 |                |      |     |       |      |

|___|________________________|________________|______|_____|_______|______|

|3. |ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ |հյուրանոց       |1056.1|1    |2468.2 |0     |

|   |Մարգարա                 |                |      |     |       |      |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1968-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը       |Անշարժ գույքի   |Անշարժ|Հողա-|Անշարժ    |Հաշ-  |

|ը/կ|                     |անվանումը       |գույքի|մասի |գույքի    |վեկըշ-|

|   |                     |                |մակե- |մակե-|սկզբնական |ռային |

|   |                     |                |րեսը  |րեսը |արժեքը    |(մնա- |

|   |                     |                |(քառ. |(հա) |(դրամ)    |ցորդա-|

|   |                     |                |մետր) |     |          |յին)  |

|   |                     |                |      |     |          |արժեքը|

|   |                     |                |      |     |          |(դրամ)|

|___|_____________________|________________|______|_____|__________|______|

|1. |ՀՀ Շիրակի մարզ, գյուղ|վարչական շենք   |669.43|0.12 |97012.281 |0     |

|   |Ախուրիկ              |                |      |     |          |      |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1968-Ա
Որոշում