Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԵՐԵ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 1996 թվականի թիվ 78

 

Պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևան

i

քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների

լուծարման գործընթացն ապահովող միջոցառումների մասին

 

«Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացի կազմակեպրման ու վերահսկողության իրականացման նպատակով`

1. Ստեղծել կառավարական լուծարքային հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):

2. Կառավարական լուծարքային հանձնաժողովին`

ա) լուծարման ենթակա` պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեներում ստեղծել լուծարքային հանձնաժողովներ, համապատասխան մարզպետարանի բաժինների վարիչների գլխավորությամբ` տվյալ մարզի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների, Երևանի քաղաքապետի տեղակալի գլխավորությամբ` Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի բաժինների վարիչների գլխավորությամբ` պատգամավորների Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման աշխատանքներն իրականացնելու համար.

բ) հանձնաժողովներում ընդգրկել պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներին, նրանց տեղակալներին, քարտուղարներին և ֆինանսական վարչությունների (բաժինների) պետերին.

գ) սահմանված կարգով, ըստ պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների, կազմակերպել գույքագրման անցկացում` ներառելով նրանց տնօրինության տակ գտնվող ամբողջ գույքը (հիմնական և շրջանառու միջոցները` վարչական շենքերը, ֆինանսական միջոցները և այլն).

դ) ապահովել հաշվառված գույքի հանձնումը համապատասխան մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին)` ի պահ, մինչև դրա վերաբաշխումը.

ե) կազմակերպել գործավարական և մյուս փաստաթղթերի հանձնումը համապատասխան մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը` հետագա օգտագործման համար:

3. Սահմանել, որ`

ա) պատգամավորների համապատասխան լուծարվող խորհուրդների գործադիր կոմիտեների ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու ձեռնարկություններն անցնում են համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) ենթակայությանը, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մարզային ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների ցանկի հաստատումը.

բ) մարզի տարածքում (Երևան քաղաքում) գործող լուծարքային հանձնաժողովների աշխատանքները կոորդինացնում է մարզպետը (Երևանի քաղաքապետը):

4. Մարզպետներին (Երևանի քաղաքապետին)`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ` լուծարման ընթացքում կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման համար.

բ) կառավարական լուծարքային հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում նշված գույքի վերաբաշխման վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին` պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման հետ կապված հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններում կատարել կառուցվածքային անհրաժեշտ փոփոխություններ:

6. Կառավարական լուծարքային հանձնաժողովին`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ` լուծարման հետևանքով աշխատանքից արձակման ենթակա աշխատողների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային իրավունքների և երաշխիքների ապահովման համար.

բ) երկամսյա ժամկետում ավարտել պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման աշխատանքները և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ վարչապետի 1996 թվ.

փետրվարի 23-ի թիվ 78

ո ր ո շ մ ա մ բ

 

ԿԱԶՄ

կառավարական լուծարքային հանձնաժողովի

------------------------------------

 

   Ռ. Բարսեղյան               - ՀՀ տարածքային կառավարման գծով

                                նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

   Ս. Կոտոլիկյան              - ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

                                տեղակալ (հանձնաժողովի նախագահի

                                տեղակալ)

 

   Ն. Մարտիրոսյան             - ՀՀ ֆինանսների նախարարի

                                տեղակալ

 

   Տ. Պետրոսյան               - ՀՀ արդարադատության նախարարի

                                տեղակալ

 

   Ս. Մուսոյան                - ՀՀ վիճակագրության, պետական

                                ռեգիստրի և վերլուծության

                                վարչության պետ-նախարարի տեղակալ

 

   Յու. Լալայան               - ՀՀ Կառավարությանն առընթեր արխիվային

                                գործի վարչության պետի տեղակալ

 

   Ս. Գևորգյան                - ՀՀ կառավարության քարտուղարության

                                վերահսկողության վարչության պետ

 

   Գ. Շարաֆյան                - ՀՀ կառավարության քարտուղարության

                                տնտեսական վարչության պետ

 

   Ա. Խուդավերդյան            - ՀՀ կառավարության քարտուղարության

                                տարածքային կառավարման վարչության պետ

 

   Ս. Միրզոյան                - Երևանի  քաղաքապետ

 

   Հ. Գրիգորյան               - Արագածոտնի մարզպետ

 

   Դ. Զադոյան                 - Արարատի մարզպետ

 

   Ս. Հովհաննիսյան            - Արմավիրի մարզպետ

 

   Վ. Մովսիսյան               - Գեղարքունիքի մարզպետ

 

   Հ. Մատինյան                - Լոռիի մարզպետ

 

   Հ. Հովհաննիսյան            - Կոտայքի մարզպետ

 

   Ա. Գոմցյան                 - Շիրակի մարզպետ

 

   Ս. Աբրահամյան              - Սյունիքի մարզպետ

 

   Ա. Սարգսյան                - Վայոց ձորի մարզպետ

 

   Պ. Ասատրյան                - Տավուշի մարզպետ

 

   Ռ. Մանուկյան               - ՀՀ տարածքային կառավարման գծով

                                նախարարի աշխատակազմի գլխավոր

                                մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.02.1996
N 78
Որոշում