Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 փետրվարի 2021 թվականի N 128

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ, ԵՎ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱԽՍ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ Ա կազմակերպությունը իր տնտեսական գործունեության կազմակերպման համար ՀՀ ռեզիդենտ Բ կազմակերպությունից վարձակալում է ոչ բնակելի տարածք` համաձայն 16 նոյեմբերի 2007 թ.-ի կողմերի միջև կնքված պայմանագրի, որի հիման վրա ամսական վարձավճարների մասով Բ կազմակերպության կողմից դուրս են գրվում հարկային հաշիվներ:

i

Վերը նշված դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները համաձայն ՀՕ 71-րդ հոդվածի ենթակա են հաշվանցման, իսկ ամսական վարձավճարները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համարվում են ծախս, թե ո՞չ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարները: Մասնավորապես, նույն մասի 1-ին կետին համապատասխան` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք հաշվանցվում (պակասեցվում) են նույն կետով սահմանված կարգավորումներին համապատասխան,

i

- 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման սահմանափակումները, իսկ օրենսգրքի 73-րդ հոդվածով` պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը:

i

- 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը` որպես ներված պարտավորություն, նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում` «ա» ենթակետի 2-րդ պարբերությանը համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում` վարձակալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա  կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը` որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ,

- 121-րդ հոդվածով սահմանված են ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները,

i

- 111-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով «-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1) կազմակերպության կողմից ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են կազմակերպության կողմից հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումներն ու առանձնահատկությունները,

2) կազմակերպության կողմից անշարժ գույքի վարձակալության շրջանակներում վարձավճարների գծով կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը ենթակա են համախառն եկամտից նվազեցման օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով` հաշվի առնելով նաև օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված կարգավորումները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.02.2021
N 128
Իրազեկման թերթիկ