Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

2 փետրվարի 2021 թվականի N 130

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի` ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի: ՀՕ 88-րդ հոդվածի 1-ին մասի` ԱՏԳ ԱԱ 2403 99 90 090 ապրանքային դիրքին դասվող ծխախոտի արտադրանքը համարվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք:

Հաշվի առնելով վերոգրյալը ԱՏԳ ԱԱ 2403 99 90 090 ծածկագրին դասվող ապրանքատեսակի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ո՞րն է համարվում ԱԱՀ-ով հարկման բազա:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,

i

- 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում` նաև օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը,

i

- 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը,

i

- 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ապրանքի մատակարարման գործարքի` ԱԱՀ-ով հարկման բազան որոշելիս օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազային գումարվում է նաև օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման դեպքում` օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը,

i

- 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի: ՀՀ կառավարության 06.07.2017 թ. N 817-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը: Այդ որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ծխախոտի արտադրանքը ԱՏԳ ԱԱ 2402 10 00011 (սիգարներ` ծխախոտ պարունակող), 2402 10 00012 (սիգարելաներ` ծխախոտ պարունակող), 2402 20 10011 (սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով), 2402 20 10012 (սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 20 90011 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով), 2402 20 90012 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 90 00011 (սիգարներ` այլ), 2402 90 00012 (սիգարելաներ` այլ), 2402 90 00013 (սիգարետներ` այլ, ֆիլտրով), 2402 90 00014 (սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի) ծածկագրերին դասվող ապրանքատեսակներն են:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԱՏԳ ԱԱ 2403 99 90 090 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման և (կամ) ՀՀ տարածքում օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներին համապատասխան: Ընդ որում, ԱՏԳ ԱԱ 2403 99 90 090 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման և (կամ) ՀՀ տարածքում օտարման գործարքների մասով օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը կիրառելի չէ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
02.02.2021
N 130
Իրազեկման թերթիկ