Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 փետրվարի 2021 թվականի N 131

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈՏԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

2019 թվականին մարտի 4-ին ֆիզիկական անձը գնել է բնակարան անմիջապես կառուցապատողից և օգտվել է եկամտային հարկի վերադարձի իրավունքից համաձայն հարկային օրենսգրքի 160 հոդվածի:

Ելնելով երկրի տնտեսական վիճակից, աշխատավարձի նվազման և այլ հանգամանքներից, ֆիզիկական անձը որոշում է կայացրել վաճառել տվյալ բնակարանը և գնել ավելի մատչելի` փոքր քառակուսի մակերևույթ ունեցող բնակարան, այս անգամ ևս կառուցապատողից:

Տվյալ դեպքում հնարավոր է նոր բնակարան ձեռք բերելու ժամանակ օգտվել եկամտային հարկի «հարկային օրենսգրքի 160 հոդվածով սահմանված վերադարձի իրավունքից:

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` հիփոտեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոտեքային վարկի պայմանագրի մասով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղվող հիփոտեքային վարկերի մասով ֆիզիկական անձինք կարող են օգտվել հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով (բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը) եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից` միայն մեկ հիփոտեքային վարկի պայմանագրի մասով:

Հետևաբար` գրությամբ նշված դեպքում, եթե ֆիզիկական անձի կողմից օտարվում է բնակարանը, և ոչ թե բնակարան գնելու իրավունքը, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը 2019թ. ձեռք բերված մեկ բնակարանի մասով արդեն իսկ օգտվել է հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից, ապա վերջինս բնակարանի ձեռքբերման նպատակով ստացվող երկրորդ հիփոտեքային վարկի պայմանագրի շրջանակում չի կարող օգտվել հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:

Իսկ եթե ֆիզիկական անձի կողմից օտարվում է կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան գնելու իրավունքը, ապա տվյալ դեպքում ֆիզիկական անձը մեկ հիփոտեքային վարկի պայմանագրի մասով` օրենսգրքի 160-րդ հոդվածին համապատասխան և ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1\11321-Ն որոշմամբ սահմանված կարգով կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում բնակարան գնելու իրավունքը վաճառած ֆիզիկական անձին եկամտային հարկի փոխհատուցված գումարները չեն կարող համարվել բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված հիփոտեքային վարկի համար փոխհատուցվող գումարներ (այսինքն` եկամտային հարկի վերադարձման համակարգը իրավունքը վաճառած անձի մասով իր նպատակին չի ծառայել), այդ գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.02.2021
N 131
Իրազեկման թերթիկ