Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՎԻ ՁՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՎԻ ՁՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 փետրվարի 2021 թվականի N 132

 

ՀԱՎԻ ՁՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ա կազմակերպությունը իրականացնում է թռչնաբուծության գործունեություն, մասնավորապես` հավի ձվի արտադրություն և իրացում:

i

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավի ձուն դասակարգվում է որպես գյուղատնտեսական արտադրանք 01.47.21 դասակարգչով: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 126 հոդվածի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող արտադրանքը, այդ թվում թռչնաբուծության արտադրանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը արդյո՞ք հավի ձուն համարվում է գյուղատնտեսական արտադրանք և Ա կազմակերպությունը ազատվում է շահութահարկի վճարումից: Հարկ է նշել նաև, որ այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,

i

- 39-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,

- 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում նույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Նույն մասի կիրառության իմաստով` գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես` թռչնաբուծության արտադրանքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 01.47.0 «Ընտանի թռչունների բուծում» ենթադասի համաձայն` այդ ենթադասը ներառում է ձվի արտադրությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ձվի արտադրությունը համարվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, հետևաբար` ձվի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.02.2021
N 132
Իրազեկման թերթիկ