Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 փետրվարի 2021 թվականի N 133

 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը զբաղվում է ատամնատեխնիկական գործունեությամբ և հարկվում է շրջանառության հարկով: Անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը ցանկանում է ստեղծել ոչ առևտրային կազմակերպություն (հիմնադրամ): Ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր հանդիսանալու արդյունքում փոխկապակցված կհամարվե՞ն ոչ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը:

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 254-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) նույն մասով դեպքերում և ժամկետներում, մասնավորապես` տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն (նույն մասի 1-ին կետ),

i

- 254-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ նույն կետում նշված դեպքերի,

i

- 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին:

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ոչ առևտրային կազմակերպության (տվյալ դեպքում` հիմնադրամի) հիմնադիր հանդիսանալը չի համարվում օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` կազմակերպության և ֆիզիկական անձանց փոխկապակցված համարվելու հիմք, քանի որ վերոնշյալ կետով սահմանված փոխկապակցվածությունը վերաբերում է առևտրային կազմակերպություններին: Հետևաբար` շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված մյուս պայմաններին բավարարելու դեպքում անհատ ձեռնարկատերը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող` օրենսգրքով սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու դեպքում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.02.2021
N 133
Իրազեկման թերթիկ