Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 փետրվարի 2021 թվականի N 134

 

ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Իրավաբանական անձը պայմանագրով վարձակալել է տարածք ֆիզիկական անձից 01/08/2020թ.-ից, բայց այդ պայմանագիրը նոտարով վավերացված չէ և չունի ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից պետական գրանցում: Արդյո՞ք այդ վարձակալական ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկ վճարողի համախառն եկամտից:

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ.

i

- 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող կամ վարձակալությամբ օգտագործվող գույքի գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից վարձակալած գույքի գծով առաջացող ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկ վճարողի համախառն եկամտից, եթե այդ ծախսերը փաստաթղթավորված լինեն հաշվարկային փաստաթուղթ չհամարվող և օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները պարունակող այլ փաստաթղթերով` անկախ վարձակալական պայմանագրի նոտարական վավերացումից:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.02.2021
N 134
Իրազեկման թերթիկ