Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 փետրվարի 2021 թվականի N 136

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը 2019 թ.-ի ընթացքում ֆիզիկական անձին վարձակալական վճարների մասով ուներ պարտք, որը ֆիզիկական անձը համաձայնագրով ներել է ընկերությանը 2019թ.-ի ընթացքում: Ընկերությունը 2019 թ.-ին այդ վարձակալական վճարները ծախսագրել է և ճանաչել եկամուտ համաձայն ՀՕ հոդված 109-ի 6-րդ մասի: Տվյալ դեպքում արդյո՞ք ընկերությունը, որը 2019 թ.-ի վարձակալական վճարները ծախսագրելով և նաև եկամուտ ճանաչելով, պետք է կիրառի ՀՕ 150-րդ հոդվածի 14-րդ կետի դրույթները և 2020 թ.-ի դեկտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկում ներառի և հարկի այդ վարձակալական վճարները: Արդյո՞ք ընկերությունը, որը մի դեպքում 2019 թ.-ին ծախսագրել, բայց եկամուտ չի ճանաչել, քանի որ պարտավորության ներումն ըստ համաձայնագրի տեղի է ունեցել 2020 թ.-ին և հետևաբար պետք է 2019 թ.-ին ծախսագրված, բայց ներված պարտավորության գումարը 2020 թ.-ի շահութահարկում ներառի այլ եկամուտների մեջ, պե՞տք է արդյոք այս դեպքում ընկերությունը կիրառի ՀՕ հոդված 150-ի 14-րդ կետի դրույթները, թե՞ ոչ:

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի` 150-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի` շահութահարկով հարկման բազան որոշելիս հարկային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող պասիվ եկամուտները համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում այդ եկամուտները չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթը կիրառվում է նույն մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (վճարման ենթակա) պասիվ եկամուտների մասով: Հետևաբար, գրությամբ նկարագրված դեպքում, վարձավճարի գծով պարտավորությունը ներելու պարագայում, օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթները կիրառելի չեն:

i

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև` կողմերի միջև փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների` ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարների:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.02.2021
N 136
Իրազեկման թերթիկ