Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 փետրվարի 2021 թվականի N 137

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը գործունեություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում: Տվյալ դեպքում որպես սահմանամերձ տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարող ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի անհատ ձեռնարկատերը, և արդյո՞ք հանդիսանում է դրոշմանիշային վճար վճարող:

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 8-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր (շրջանառության հարկի, միկրոձեռնարկատիրության): Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում անհատ ձեռնարկատերերը հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով: Շրջանառության հարկի համակարգի շրջանակներում անհատ ձեռնարկատերերը հարկվում են շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով: Միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից:

«Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի`

i

- 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկում (այնուհետ` Ցանկ) ներառված` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները,

i

- 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի իմաստով սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեություն է համարվում Ցանկում ներառված բնակավայրերի վարչական սահմաններում`

1) առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը,

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս,

3) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, ընդ որում, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը, որը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայությունները, մասնավորապես` սպասարկումը, մուտքի թույլտվությունը,

i

- 3-րդ հոդվածի համաձայն` Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`

1) այդ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի), ինչպես նաև հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված շահութահարկից,

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից,

3) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:

i

ՀՀ կառավարության 15.01.2015թ. «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» N 30-Ն որոշման հավելվածով հաստատված Ցանկում ներառված է նաև Արծվաբերդը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում) ՀՀ-ում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ իրականացվող գործունեության մասով հարկերի հաշվարկման նպատակով` անհատ ձեռնարկատիրոջ հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել օրենսգրքի 4-րդ (Ավելացված արժեքի հարկ) և 6-րդ (Շահութահարկ) բաժիններով սահմանված կարգավարումներով, իսկ օրենսգրքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու դեպքում` օրենսգրքի համապատասխանաբար 55-րդ կամ 56-րդ գլուխներով սահմանված կարգավորումներով:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառք) իրականացման, արտադրության կազմակերպման և (կամ) հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման մասով ստացվող եկամուտները, իրականացվող գործարքներն ազատվում են հարկերից` «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան:

Տեղեկացնում ենք նաև, որ դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում ՀՀ-ում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը, այդ թվում` սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.02.2021
N 137
Իրազեկման թերթիկ