Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 փետրվարի 2021 թվականի N 138

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ

 

Հարց

Շրջանառության հարկ վճարող ընկերությունը վարձակալությամբ տարածքներ է տրամադրում: Վարձակալված տարածքների համար առկա են անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր` նոտարական վավերացմամբ և/կամ կադաստրով: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` վարձատուի և վարձակալի միջև ձեռքբերված փոխադարձ համաձայնությամբ (համաձայնագրերը չունեն նոտարական վավերացում) 2020 թ.-ի ընթացքում որոշ վարձակալության պայմանագրեր ժամանակավոր դադարեցվել են (այդ ամիսների համար վարձատուի կողմից հաշիվ վավերագիր չի ներկայացվել, վարձակալի կողմից տարածքը չի օգտագործվել և վճարում չի կտարվել) և/կամ պայմանագրով սահմանված վարձավճարը նվազել է, ինչին համապատասխան ներկայացվել են հաշիվ վավերագրեր և դրանց հիման վրա կատարվել են վճարումներ: Տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկման բազայի որոշման նպատակով հիմք ո՞ր գումարը պետք է ընդունվի:

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան` հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, եթե օրենսգրքով չի նախատեսվում, որ հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Օրենսգրքի կիրառության իմաստով հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից,

i

- 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի,

i

- 257-րդ հոդվածի 1-2-րդ մասերին համապատասխան` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,

i

- 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը` որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի պայմանների, դրանց կնքման, փոփոխման (այդ թվում` գնի փոփոխման) և լուծման հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-30-րդ գլուխներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե տեղի է ունենում շենքի վարձակալության գործարքի պայմանագրային գնի (արժեքի) փոփոխություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան, ապա շրջանառության հարկով հարկման բազայի որոշման նպատակով հիմք է ընդունվում պայմանագրի փոփոխված գինը:

Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ շրջանառության հարկ վճարողի կողմից շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամտի (իրացման շրջանառության) որոշման մասով կիրառելի է օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգավորումները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.02.2021
N 138
Իրազեկման թերթիկ