Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 փետրվարի 2021 թվականի N 139

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությունը 01.05.2020 թ.-ին ստացել է հարկային հաշիվ «Բ» կազմակերպության կողմից ապրանքների մատակարարման համար, որը «Ա» կազմակերպության կողմից էլեկտրոնային ստորագրմամբ հաստատվել է մինչև 2020 թ.-ի հունիսի 20-ը: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Ա» կազմակերպությունը 2020 թ.-ի մայիս ամսվա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարել է վերը նշված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցում: Այնուհետև «Բ» կազմակերպությունը տվյալ հարկային հաշիվը 01.12.2020 թ.-ին չեղյալ է ճանաչել և դրա փոխարեն 01.12.2020 թ.-ին դուրս է գրել նոր հարկային հաշիվ մատակարարման օրը նշելով 01.05.2020թ. (լրացուցիչ տվյալներ դաշտում նշվել է, որ այդ հարկային հաշիվը դուրս է գրվել 01.05.2020թ.-ի դուրս գրված հաշվի փոխարեն) և որը «Ա» կազմակերպության կողմից էլեկտրոնային ստորագրմամբ հաստատվել է 01.12.2020 թ.-ին: Տվյալ դեպքում «Ա» կազմակերպությունը իրավունք ունի 2020 թ-ի մայիս ամսվա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարել վերը նշված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցում (պակասեցում):

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 56-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված են ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ տեղարկվելու դեպքերը: Նույն մասով սահմանված է նաև, որ տեղարկված հաշվարկային փաստաթուղթը դրա կողմերի համար օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում` իրավունքներ և պարտականություններ, չի առաջացնում,

i

- 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ԱԱՀ վճարողները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվները,

i

71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն` հարկային հաշվում նշված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են`

ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող` մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. համապատասխան գործարքին վերաբերող` մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան հարկային հաշիվը չեղարկվելու և դրա փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրվելու դեպքում նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով, իսկ չեղյալ ճանաչված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի հաշվանցման (պակասեցման) մասով սահմանված կարգով պետք է կատարվեն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ճշտումներ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.02.2021
N 139
Իրազեկման թերթիկ