Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 փետրվարի 2021 թվականի N 140

 

ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը, որն իրականացնում է շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ցանկանում է համատեղ գործունեության պայմանագիր կնքել: Արդյո՞ք համատեղ գործունեության պայմանագրի երկու կողմերը պարտավորվում են գործունեություն ծավալել ավելացված արժեքի հարկի դաշտում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 254-րդ հոդվածի 3-րղ մասի 7-րղ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները,

i

- 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե տեղի է ունեցել օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող:

i

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` եթե նույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ՄԱՀ վճարողներ են համարվում նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ՄԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները` նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում, մասնավորապես`

- տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (նույն մասի 1-ին կետ),

- հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահից հարկ վճարողը օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, տվյալ հարկային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող (նույն մասի 5-րդ կետ):

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.02.2021
N 140
Իրազեկման թերթիկ