Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

10 փետրվարի 2021 թվականի N 142

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ-ՈՎ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Կազմակերպությունը ունի անշարժ գույքեր, որոնք վարձակալության է հանձնված տարբեր ընկերությունների, վարձավճարներից առաջացող հարկերը հաշվարկվում և վճարվում է պետական բյուջե` նվազագույնը կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով տարեկան կտրվածքով և համամասնորեն բաշխվում է ըստ ամիսների, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի:

Կադաստրային արժեքները փոփոխվելու դեպքում արդյոք պե՞տք է վարձավճարները հաշվարկել ըստ պայմանագրի կնքման տարեթվի դրությամբ գործող կադաստրային արժեքներով, թե» յուրաքանչյուր կադաստրային արժեքների փոփոխման դեպքում կատարել վարձավճարի փոփոխություն:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 62-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով և նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման տվյալ օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով,

i

- 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով:

i

ՀՀ հարկային օրենսգրքի (01.01.2021թ. գործող խմբագրությամբ) 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույթների կիրառման առումով` 2021թ. հունվարի 1-ից հիմք են ընդունվում անշարժ գույքի` հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
10.02.2021
N 142
Իրազեկման թերթիկ