Սեղմել Esc փակելու համար:
ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

11 փետրվարի 2021 թվականի N 143

 

ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը բավարարում են 2021 թ.-ին շրջանառության հարկի հատուկ հարկման համակարգում աշխատելու համար, սակայն երկու տնտեսվարող սուբյեկտներն էլ ցանկանում են աշխատել հարկման ընդհանուր համակարգում` հունվարի 8-ից դուրսգրելով հարկային հաշիվներ` չհամարվելով ՄԱՀ վճարողներ, որի մասով e-invoicing համակարգը յուրաքանչյուր անգամ տալիս է հաղորդագրություն` առկա խնդրի մասով, և դուրսգրված հարկային հաշիվներում ԱԱՀ վճարողի մասով «ՀՎՀՀ/1-ը» բացակայում է: ԱՁ-ն մինչև փետրվարի 20-ը ներառյալ չի ներկայացնում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, իսկ կազմակերպությունը հայտարարությունը ներկայացնում է հունվարի 26-ին: Տվյալ դեպքում առաջանում են հետևյալ հարցերը.

1. Արդյո՞ք կազմակերպության կողմից հունվարի 08-ից մինչև դիմումը ներկայացնելու օրը ընդգրկող ժամանակահատվածում դուրսգրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման գնորդների կողմից, հաշվի առնելով, որ դիմումի համաձայն կազմակերպությունը ԱԱՀ վճարող համարվել է հունվարի 06-ից:

2. Հունվարի 01-ից հունվարի 05-ը ընկած ժամանակահատվածում ո՞ր հարկման ռեժիմում է գտնվում կազմակերպությունը:

3. Արդյո՞ք ԱՁ-ի կողմից մինչև փետրվարի 20-ը և դրանից հետո դուրսգրված հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման գնորդների կողմից, հաշվի առնելով, որ ըստ էության, ԱՁ-ն հնարավորություն ունենալով աշխատել որպես շրջանառության հարկ վճարող, բայց այդպիսին համարվելու դիմումը սահմանված ժամկետում չհանձնելու պատճառով համարվում է ԱԱՀ վճարող հունվարի 01-ից:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան, ԱԱՀ վճարողներ են համարվում հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, ովքեր օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չեն ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն,

i

- 59-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` օրենսգրքի 14-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարողներ հաշվառվում են կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ նույն մասի 2-րդ կետով սահմանված կազմակերպությունների,

i

- 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն` հարկային հաշվում նշված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները,

i

- 72-րդ հոդվածով սահմանված են օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումները,

i

- 293-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան` որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` նույն մասում նշված կետերով սահմանված օրը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1) եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ապա օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է ԱԱՀ վճարող: Ընդ որում, օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը որպես ԱԱՀ վճարող հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` անկախ հարկ վճարողի կողմից ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած լինելու կամ չլինելու հանգամանքից,

2) հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, եթե ԱԱՀ հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումներ օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված չեն: Ընդ որում, ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարող համարվողների կողմից ենթակա են հաշվանցման (պակասեցման) ընդհանուր սահմանված կարգով` անկախ այդ հարկային հաշիվներում ԱԱՀ վճարողի հաշվառման համարը լրացված լինելու կամ չլինելու հանգամանքից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.02.2021
N 143
Իրազեկման թերթիկ