Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

11 փետրվարի 2021 թվականի N 145

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը համարվում է շահութահարկ վճարող: Ընկերությունը վարձակալում է տարածքներ և հանձնում ենթավարձակալության: Երկրում տիրող համավարակով պայմանավորված 2020 թվականի մարտ ամսից մինչև օգոստոս ամիսների համար վարձակալական գումարները զեղչվել են: Վարձատուն կատարել է վարձակալության գումարի զեղչում` 50 տոկոսի չափով: Իր հերթին ենթավարձատուն նույնպես կատարել է նույն չափով վարձակալության գումարի զեղչում: Արդյո՞ք ստացված զեղչը շահութահարկի տեսանկյունից համարվում է եկամուտ, և տրամադրված զեղչը շահութահարկի տեսանկյունից համարվու՞մ է ծախս:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի`

i

- 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5%-ից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5%-ի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը` որպես ներված պարտավորություն, նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում:

Նույն կետի «ա» ենթակետին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում`

1) վարձատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով «-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), և շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները (կարճաժամկետ կամ գործառնական վարձակալության դեպքում), ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով «-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

2) վարձակալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը` որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ,

i

- 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում հարկերը հաշվարկվում են, և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը,

i

- 3-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հաշվառման հաշվեգրման մեթոդի կիրառության շրջանակներում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է շահութահարկ վճարողին անվերապահ վճարման (հատուցման), կամ շահութահարկ վճարողը կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս: Մասնավորապես` վարձակալական վճարի տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա վարձակալական վճարների տեսքով եկամուտները հաշվեգրվում են այդ հաշվետու ժամանակաշրջաններին համապատասխան (4-րդ կետ),

i

- 4-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև կողմերի միջև փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների` ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարների: Նույն կետի կիրառության իմաստով` պարտավորության զեղչումից ստացվող եկամուտ չի առաջանում, եթե զեղչվում է կողմերի միջև իրականացվող գործարքի արժեքը` մինչև կողմերի մոտ պարտավորությունների փաստացի առաջացման պահը:

i

Միաժամանակ, օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների այն մասը, որը գերազանցում է այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները այլ հարկ վճարողների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարներին: Նույն կետի կիրառության իմաստով` համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը որոշվում է որպես հիմնական միջոցի (այդ թվում` դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի ենթավարձակալության տրամադրելու ժամանակահատվածի համար ստացվող վարձակալական վճարի (հաշվի առնելով օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները) և նույն հիմնական միջոցի (այդ թվում` դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի վարձակալության նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ բարձրացված հարցերի մասով անհրաժեշտ է առաջնորդվել օրենսգրքի վերը նշված կարգավորումներով:

Տեղեկացնում ենք նաև, որ պայմանագրերի պայմանների, դրանց կնքման, փոփոխման (այդ թվում` գնի փոփոխման) և լուծման հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-30-րդ գլուխներով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.02.2021
N 145
Իրազեկման թերթիկ