Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

12 փետրվարի 2021 թվականի N 147

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Հանրային սննդի ոլորտում շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունը խոհանոցի և ռեստորանի սպասարկման սրահի համար, իր գործունեության ընթացքում հաշվարկային և հարկային հաշիվներով ձեռք է բերում սպասք: Ապրանքի ձեռքբերման գինը հատի մասով չի գերազանցում հիսուն հազար դրամը:

Արդյո՞ք սպասքի ձեռքբերման ծախսը շրջանառության հարկի գումարից 3 տոկոս գումարի չափով նվազեցվող ծախս է:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է նույն մասում նշված դրույքաչափերով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դրույթները, մասնավորապես նույն մասի 8-րդ տողի համաձայն` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 6% դրույքաչափով,

i

- 258-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե նույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Նույն մասի կիրառության իմաստով` ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները,

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն` հիմնական միջոցը հաշվապահական հաշվառման համապատասխան միջազգային ստանդարտներով սահմանված հիմնական միջոցը և ներդրումային գույքն է:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա չեն միայն հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն չկապված` խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանց ձեռքբերման ծախսերը:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.02.2021
N 147
Իրազեկման թերթիկ