Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 670-Լ

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Մինչև հարկային մարմնի էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումի էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության ստեղծումը նշված դիմումը ներկայացվում է թղթային եղանակով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվան հաջորդող օրվանից:

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2019 թվականի հոկտեմբերի 10-ի

N 670-Լ հրամանի

 

._____________________________________________________________________.

|                 ԴԻՄՈՒՄ                |Փաստաթղթի հերթական համարը    |

|ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ    |____________________________ |

|ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ           | (լրացվում է հարկային մարմնի |

|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՐԶԵՑՎԱԾ   |          կողմից)            |

|ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ                   |                             |

|_______________________________________|_____________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)|   |   |   |   |   |   |  |  |

|_______________________________________|_____________________________|

|2. Հարկ վճարողի անվանումը              |                             |

|_______________________________________|_____________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը         |                             |

|_______________________________________|_____________________________|

|4. Հարկ վճարողի հեռախոսահամարը         |                             |

|_______________________________________|_____________________________|

|5. Հարկային մարմնի անվանումը           |                             |

._____________________________________________________________________.

 

6. Խնդրում եմ ստորև նշված հաշվետու ժամանակաշրջանների համար իրականացնել միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն.

1) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի գծով.

 

._________________________________________________________.

|ՏԱՐԻ |ԱՄԻՍ/   |ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ |

|     |ԵՌԱՄՍՅԱԿ|ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ   |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ|

|_____|________|______________________|___________________|

|_____|________|______________________|___________________|

|______________|______________________|___________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ      |                      |                   |

._________________________________________________________.

 

2) հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի գծով.

 

._________________________________________________________.

|ՏԱՐԻ |ԵՌԱՄՍՅԱԿ|ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ |

|     |        |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ   |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ|

|_____|________|______________________|___________________|

|_____|________|______________________|___________________|

|______________|______________________|___________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ      |                      |                   |

._________________________________________________________.

 

3) հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի գծով.

 

._________________________________________________________.

|ՏԱՐԻ |ԿԻՍԱՄՅԱԿ|ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ |

|     |        |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ   |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ|

|_____|________|______________________|___________________|

|_____|________|______________________|___________________|

|______________|______________________|___________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ      |                      |                   |

._________________________________________________________.

 

4) ՀՀ հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքներից ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի գծով.

 

._________________________________________________________.

|  ՏԱՐԻ  |  ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ    |    ԳՈՒՄԱՐ         |

|________|____________________________|___________________|

|________|____________________________|___________________|

|_____________________________________|___________________|

|           ԸՆԴԱՄԵՆԸ                  |                   |

._________________________________________________________.

 

7. Խնդրում եմ իրականացնել ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարներից միասնական հաշվին մուտքագրման ենթակա դրամ գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն:

Կից ներկայացնում եմ մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների` մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող կարգով բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարված վճարումը հիմնավորող փաստաթղթերը __________ էջ:

 

Պատասխանատու անձի _________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ

 

Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումի ձևի`

1) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2) 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` «ԱՁ» նշումը և անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3) 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը),

4) 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հեռախոսահամարը,

5) 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,

6) 6-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը լրացվում է (ըստ ամիսների կամ եռամսյակների), եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն իրականացնելու համար,

բ. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա կիրառվելու է պարզեցված ընթացակարգ, ապա 1-ին ենթակետի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

գ. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է ուսումնասիրության հիման վրա, ապա 1-ին ենթակետի «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

դ. 2-րդ ենթակետը լրացվում է (ըստ եռամսյակների), եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն իրականացնելու համար:

Ընդ որում, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն այդ եռամսյակի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված դեբետային գումարների հանրագումարն է,

ե. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է պարզեցված ընթացակարգով, ապա 2-րդ ենթակետի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

զ. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է ուսումնասիրության հիման վրա, ապա 2-րդ ենթակետի «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

է. 3-րդ ենթակետը լրացվում է (ըստ հաշվետու ժամանակաշրջանների), եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն իրականացնելու համար:

2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն այդ կիսամյակի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված դեբետային գումարների, իսկ մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելն

(մինչև 01.01.2018թ.) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարների (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) հանրագումարն է,

ը. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է պարզեցված ընթացակարգով, ապա 3-րդ ենթակետի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

թ. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է ուսումնասիրության հիման վրա, ապա 3-րդ ենթակետի «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

ժ. եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ՀՀ հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքներից ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով ուսումնասիրություն իրականացնելու համար, լրացվում է միայն 6-րդ կետի 4-րդ ենթակետը,

ի. բոլոր ենթակետերում գումարները լրացվում են ՀՀ դրամով,

7) 7-րդ կետում լրացվում է ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարներից միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի չափը,

8) Մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընկած որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների` մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող կարգով բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարված վճարումը հիմնավորող փաստաթղթերը և լրացվում է դրանց էջերի քանակը:

 

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
10.10.2019
N 670-Լ
Հրաման