Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ Հ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ              ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

            ՆԱԽԱԳԱՀ

                                                                               

     2021 թ. փետրվարի 16-ի                 2021 թ. փետրվարի 9-ի

         թիվ 151-Լ                               թիվ 6-Լ

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել տրանսպորտային միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Հայաստանի Հանրապետության              Հայաստանի Հանրապետության

    պետական եկամուտների կոմիտեի           ոստիկանության պետ,

    նախագահ Է. Հովհաննիսյան               գնդապետ Վ. Ղազարյան

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2021 թ. փետրվարի 16-ի

թիվ 151-Լ հրամանի

 

ՀՀ ոստիկանության պետի

2021 թ. փետրվարի 9-ի

թիվ 6-Լ հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` հարկային մարմին) պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշումների համաձայն էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից հաշվառման և գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների վրա արգելադրում կիրառելու, ինչպես նաև կիրառված արգելանքի վերացման հետ կապված հարաբերությունները:

 

2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) հարկ վճարող` հարկային օրենսդրության համաձայն չկատարված հարկային պարտավորություն ունեցող անձ,

2) հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և «Հարկային ծառայության մասին» օրենքով սահմանված մարմին,

3) արգելադրման մասին որոշում` չկատարված հարկային պարտավորությունների հետ կապված, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշում` տրանսպորտային միջոցների արգելադրման մասին,

4) արգելանքը վերացնելու մասին կարգադրություն` արգելադրման մասին որոշման համաձայն կիրառված արգելանքը հանելու (վերացնելու)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերն ի հայտ գալու վերաբերյալ հարկային մարմնի կողմից ոստիկանությանն ուղղված տեղեկացում,

5) էլեկտրոնային հաղորդագրություն` ձևավորված էլեկտրոնային հաղորդագրություն, որն ապահովում է սույն կարգով սահմանված հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը,

6) հաղորդագրություն` տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր: Սույն կարգով սահմանված գործառույթների հետ կապված փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները`

ա. թիվ 1 հաղորդագրություն` հարկային մարմնի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության հարցման» հաղորդագրություն (կարգադրություն),

բ. թիվ 2 հաղորդագրություն` «Հաստատում ոստիկանության կողմից հարկ վճարողի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մասին» հաղորդագրություն,

գ. թիվ 3 հաղորդագրություն` հարկային մարմնի կողմից փոխանցվող «Արգելադրման որոշման մասին» հաղորդագրություն (կարգադրություն),

դ. թիվ 4 հաղորդագրություն` «Հաստատում ոստիկանության կողմից հարկ վճարողի տրանսպորտային միջոցների վրա արգելանք դնելու մասին» հաղորդագրություն,

ե. թիվ 5 հաղորդագրություն` «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» հաղորդագրություն (կարգադրություն),

զ. թիվ 6 հաղորդագրություն` «Հաստատում հարկ վճարողի տրանսպորտային միջոցներն արգելանքից հանելու մասին» պատասխան հաղորդագրություն,

է. թիվ 7 հաղորդագրություն` «Մերժման մասին» հաղորդագրություն,

7) էլեկտրոնային համակարգ` կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախումբ, որն ապահովում է հարկային մարմնի կողմից հարկ վճարողի տրանսպորտային միջոցների արգելադրման և կիրառված արգելանքի վերացման հետ կապված գործընթացների իրականացումը:

 

3. ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. Հարկային մարմնի կողմից ավտոմատացված եղանակով հարկ վճարողի տրանսպորտային միջոցների արգելադրումը կամ կիրառված արգելանքի վերացումն իրականացվում է սույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջների համաձայն:

4. Յուրաքանչյուր արգելադրման մասին որոշման պահանջների հետ կապված` հարկային մարմնի կողմից ոստիկանություն է ուղարկվում առանձին թիվ 1 հաղորդագրություն:

5. Ոստիկանությունն ընդունված թիվ 1 հաղորդագրության մշակման վերաբերյալ հարկային մարմնին ուղարկում է համապատասխան պատասխան հաղորդագրություն: Ընդ որում, եթե`

1) ընդունված թիվ 1 հաղորդագրությունը ձևավորված չէ սահմանված պահանջներին համապատասխան, կամ դրա մեջ առկա են անճշտություններ, ապա ոստիկանության կողմից ուղարկվում է թիվ 7 հաղորդագրությունը` մերժման մասին,

2) ընդունված թիվ 1 հաղորդագրությունը ձևավորված է սահմանված պահանջներին համապատասխան, ապա ոստիկանությունն ուղարկում է թիվ 2 հաղորդագրությունը, որով տրամադրում է հարկ վճարողին պատկանող տրանսպորտային միջոցների ցանկը:

6. Ստացված տեղեկատվության հիման վրա` հարկային մարմնի կողմից ոստիկանություն է ուղարկվում առանձին թիվ 3 հաղորդագրություն:

7. Ոստիկանությունը պետք է ապահովի արգելադրման գործընթացի իրականացման հետ կապված ոստիկանության կողմից ընդունվող հաղորդագրություններում նշվող տեղեկատվության համեմատում և ստուգում ոստիկանությունում առկա համապատասխան տվյալների հետ:

8. Ոստիկանությունն ապահովում է ստացված թիվ 3 հաղորդագրության պահանջներին համապատասխան հարկ վճարողի տրանսպորտային միջոցների արգելադրումը:

9. Ոստիկանությունն ընդունված թիվ 3 հաղորդագրության մշակման և իրականացված արգելադրման գործընթացի վերաբերյալ հարկային մարմին է ուղարկում համապատասխան պատասխան հաղորդագրություն: Ընդ որում, եթե`

1) ընդունված թիվ 3 հաղորդագրությունը ձևավորված չէ սահմանված պահանջներին համապատասխան, կամ դրա մեջ առկա են անճշտություններ, ապա ոստիկանության կողմից ուղարկվում է թիվ 7 հաղորդագրությունը` մերժման մասին,

2) ընդունված թիվ 3 հաղորդագրությունը ձևավորված է սահմանված պահանջներին համապատասխան, ապա ոստիկանությունն ուղարկում է թիվ 4 հաղորդագրությունը, որով հաստատում է ոստիկանության կողմից թիվ 3 հաղորդագրության մեջ նշված արգելադրման մասին որոշման կատարումը:

10. Յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման (ուղարկման) պահ է համարվում այդ հաղորդագրության ընդունման (ուղարկման) մասին համակարգում ձևավորված էլեկտրոնային գրառումը կատարելու ամսաթիվը, ժամը, րոպեն, որի վերաբերյալ կարող է ձևավորվել ներքին հաղորդագրություն:

 

4. ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆՈՒՄ

 

11. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նշված հիմքերի առկայության դեպքում, սույն կարգի համաձայն, ոստիկանությանը տրվում է թիվ 5 հաղորդագրությունը, որի հիման վրա ոստիկանությունը հանում է հարկ վճարողի գույքի նկատմամբ կիրառված արգելանքը:

12. Ոստիկանությունը պարտավոր է արգելանքի վերացման վերաբերյալ հաղորդագրությունն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքից հանել արգելադրված գույքը: Ընդ որում`

1) սույն կետում նշված գործընթացի իրականացման նպատակով ոստիկանությանն ուղարկվում է թիվ 5 հաղորդագրությունը,

2) ոստիկանությունը պետք է իրականացնի ընդունված հաղորդագրության մեջ նշված տվյալների, ինչպես նաև հարկ վճարողի և նշված արգելադրման մասին որոշման վերաբերյալ ոստիկանությունում արդեն առկա տվյալների համապատասխանության ստուգում, որի արդյունքում.

ա. նշված տվյալների համապատասխանության դեպքում ոստիկանությունը կատարում է ընդունված հաղորդագրության մեջ նշված պահանջները,

բ. յուրաքանչյուր ընդունված հաղորդագրության կատարման արդյունքում ոստիկանության կողմից հարկային մարմնին անմիջապես ուղարկվում է համապատասխան թիվ 6 հաղորդագրություն:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

13. Արգելադրման գործընթացի կիրառման և արգելանքի վերացման հետ կապված` հարկային մարմնի և ոստիկանության միջև տեղեկատվության փոխանցումը կատարվում է.

1) առցանց ռեժիմով` ՎԵԲ ծառայության միջոցով,

2) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է ոստիկանության հետ համաձայնեցված եղանակով:

14. Ոստիկանությունը և հարկային մարմինը իրականացնում են իրենց կողմից փոխանցված և ստացված հաղորդագրությունների և դրանցում առկա տեղեկատվության պահպանումը նվազագույնը 5 տարի ժամկետով:

 

6. ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

15. «Հարկ վճարողի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության հարցման» թիվ 1 հաղորդագրությունը պարունակում է ոստիկանությանն ուղղված կարգադրություն` հարկ վճարողի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) հաղորդագրության բացառիկ համարը,

2) հաղորդագրության ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն,

3) հարկ վճարողի անվանումը (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ-ն` առկայության դեպքում),

4) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

16. «Հաստատում ոստիկանության կողմից հարկ վճարողի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մասին» թիվ 2 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում` նշված հարկ վճարողի միջոցների վերաբերյալ ոստիկանության կողմից տեղեկատվության տրամադրման մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) հաղորդագրության բացառիկ համարը,

2) հաղորդագրության ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն,

3) կատարված գործողության արդյունքը`

ա. մակնիշը և տիպարը,

բ. տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համարը,

գ. թողարկման տարեթիվը,

դ. նույնականացման համարը (VIN),

ե. գույնը,

զ. հաշվառման համարանիշը,

է. տրանսպորտային միջոցի տեսակը,

ը. թափքի տեսակը,

թ. սահմանափակման առկայությունը կամ բացակայությունը:

17. «Արգելադրման որոշման մասին» թիվ 3 հաղորդագրությունը պարունակում է ոստիկանությանն ուղղված կարգադրություն` հարկ վճարողի տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) հաղորդագրության բացառիկ համարը,

2) հաղորդագրության ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն,

3) հարկ վճարողի տրանսպորտային միջոցի նույնականացման համարը,

4) արգելադրման մասին որոշման համարը, հարկ վճարողի անվանումը:

18. «Հաստատում ոստիկանության կողմից հարկ վճարողի տրանսպորտային միջոցների վրա արգելանք դնելու մասին» թիվ 4 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում` նշված հարկ վճարողի միջոցների նկատմամբ ոստիկանության կողմից արգելադրում կատարելու մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) հաղորդագրության բացառիկ համարը,

2) հաղորդագրության ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն,

3) կատարված գործողության արդյունքը` արգելադրված գույքի նույնականացման համարը`

ա. արգելանքը կիրառման մեջ է,

բ. տվյալ գույքի նույնականացման համարով ոստիկանությունում տրանսպորտային միջոց չկա:

19. «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» թիվ 5 հաղորդագրությունը պարունակում է կարգադրություն ուղղված ոստիկանությանը, հարկ վճարողի տրանսպորտային արգելադրված միջոցների վրա դրված արգելանքը հանելու (վերացնելու) մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) հաղորդագրության բացառիկ համարը,

2) հաղորդագրության ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն,

3) հարկ վճարողի տրանսպորտային միջոցի նույնականացման համարը,

4) վերացվող արգելանքի սկզբնական արգելադրման հաղորդագրության բացառիկ համարը:

20. «Հաստատում հարկ վճարողի տրանսպորտային միջոցները արգելանքից հանելու մասին» թիվ 6 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում` ոստիկանության կողմից կատարված գործողության մասին, որը կապված է հարկ վճարողի տրանսպորտային արգելադրված միջոցներն արգելանքից հանելու հետ: Թիվ 6 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) հաղորդագրության բացառիկ համարը,

2) հաղորդագրության ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն,

3) կատարված գործողության արդյունքը` արգելանքից հանված գույքի նույնականացման համարը, արգելանքից հանելու տարին, ամիսը, ամսաթիվը:

21. «Մերժման մասին» թիվ 7 հաղորդագրությունը պարունակում է հարկային մարմնին ուղղված տեղեկացում ոստիկանությանն ուղղված հաղորդագրություններում անճշտությունների առկայության վերաբերյալ: Թիվ 7 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) հաղորդագրության բացառիկ համարը,

2) հաղորդագրության ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն,

3) մերժման պատճառը:

 

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
16.02.2021
N 151-Լ
Համատեղ հրաման